| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մայիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 671 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» մայիսի 2007թ. |
Թիվ 34/117 |
ք.Ստեփանակերտ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել վստահված անձանց գրանցման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Վստահված անձանց գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 4/33, 2005թ. մարտի 16-ի «ԼՂՀ Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» թիվ 5/69 և 2005թ. մարտի 16-ի «ԼՂՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» թիվ 5/70 որոշումները:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի
թիվ 34/117 որոշման |
Կ Ա Ր Գ
Վստահված անձանց գրանցման
1. Թեկնածուները՝ գրանցվելուց կամ կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ իրենց ընտրական ցուցակները գրանցելուց հետո կարող են ունենալ վստահված անձինք:
2. Վստահված անձանց գրանցում է թեկնածուին կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցած համապատասխան ընտրական հանձնաժողովը:
3. Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ, որպես թեկնածու գրանցված կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների վստահված անձանց գրանցում և համապատասխան վկայականներ է տալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց գրանցում և համապատասխան վկայականներ է տալիս տարածքային ընտրական հանձնաժողովը:
5. Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը` լիազոր ներկայացուցչի միջոցով (թեկնածուն` նաև անձամբ), համապատասխան ընտրական հանձնաժողով է ներկայացնում հայտ` համաձայն սույն կարգի թիվ 1/1 հավելվածի, կցելով այն քաղաքացիների ցուցակը` համաձայն սույն կարգի թիվ 1/2 հավելվածի, որոնց առաջարկում է գրանցել որպես վստահված անձ: Ցուցակում նշվում է քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, անձնագրի սերիան և համարը, աշխատանքի վայրը: Ցուցակում ընդգրկված քաղաքացիների թիվը չի կարող գերազանցել տվյալ ընտրության ընտրական տեղամասերի թվի եռապատիկը: Համապետական ընտրությունների դեպքում ցուցակը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացվում նաև էլեկտրոնային տարբերակով` էլեկտրոնային կրիչով:
6. Ներկայացված ցուցակում ընդգրկված քաղաքացիների թվին համապատասխան (այն քաղաքացիների, որոնց տվյալները բավարարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի պահանջներին), հայտը ներկայացնելուց հետո` հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը, թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչին կամ թեկնածուին տրվում են համապատասխան թեկնածուի անունը, ազգանունը, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող և համապատասխան հանձնաժողովի կնիքով վավերացված` վստահված անձանց վկայականներ, որոնց թիվը չի կարող գերազանցել տվյալ ընտրության ընտրական տեղամասերի թվի եռապատիկը:
7. Թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը ներկայացված ցուցակներին համապատասխան, լրացնում են վկայականները և տրամադրում վստահված անձանց:
8. Վստահված անձը համարվում է գրանցված` ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու պահից:
9. Թեկնածուն կամ կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը կարող են փոփոխություն կատարել իրենց վստահված անձանց ցուցակում և սույն կարգին համապատասխան նշանակել նորերին` ընտրական հանձնաժողովին վերադարձնելով հետ կանչված վստահված անձանց վկայականները:
10. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ անձնագրին փոխարինող փաստաթուղթ` 9-րդ ձև) և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում` նշելով թեկնածուի անուն, ազգանունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը, վստահված անձի անուն, ազգանունը:
11. Ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել նույն թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի մեկ այլ վստահված անձով` նրանց փոխադարձ համաձայնությամբ:
12. Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացած վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 10-րդ կետին համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել ընտրական հանձնաժողովի տարածքից:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 1/1
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի
թիվ 34/117 որոշման |
_____________ ընտրական
հանձնաժողովին
_____________________________________________________________________________
(թեկնածուի ա.ա.հ.)
_____________________________________________________________________________
կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, նախաձեռնող խումբ
_____________________________________________________________________________
թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի անուն, հայրանուն, ազգանուն
Հ Ա Յ Տ
Վստահված անձանց գրանցելու և վստահված անձանց վկայականներ ստանալու
Խնդրում եմ, ԼՂՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ՝ թվով ___________ հատ:
Վստահված անձանց ցուցակը կցվում է:
«___» ______________ 200_ թ. ______________________
ստորագրություն
______________________________________________________________________
Ես՝ __________________________________կենտրոնական ընտրական հանձնաժողովից
(անուն, հայրանուն, ազգանուն)
ստացա __________ հատ վստահված անձի վկայական:
«___» ______________ 200_ թ. ____________________
ստորագրություն
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 1/2
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23–ի
թիվ 34/117 որոշման |
Ց Ո Ւ Ց Ա Կ
____________________________________________________________________________________
թեկնածուի անուն, հայրանուն, ազգանունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը
կողմից որպես վստահված անձ գրանցելու համար առաջարկվող քաղաքացիների
|
Հ/Հ |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
Անձնագրի սերիան և համարը |
Աշխատանքի վայրը |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
__________________________________________________________________________
թեկնածուի կամ լիազոր ներկայացուցչի, կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցչի
ազգանուն, անունը և ստորագրությունը
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |