| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«12» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 366
ԼՂՀ արդարադատության նախարար _______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«4» մարտի 2005թ. |
Թիվ 4/33 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց կնքված վկայականներ տալիս է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար տվյալ ընտրատարածքի տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):
2. Վստահված անձը համարվում է գրանցված, թեկնածուի կողմից վկայականը նրա անվամբ լրացման պահից:
3. Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցվելուց հետո համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում վստահված անձանց վկայականներ ստանալու հայտը՝ համաձայն սույն որոշման հավելվածի 1 և 2 ձևերի և ցուցակ՝ նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը:
4. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:
5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ է պահում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձի վկայականը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 4-ի
թիվ 4/33 որոշման |
|
|
Ձև 1
___________________ ընտրատարածքային ընտրական
հանձնաժողովի նախագահին
___________________ համայնքի ղեկավարի թեկնածու
_________________________________________- ից
անուն, ազգանուն, հայրանուն |
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ ԼՂՀ ԸՕ 28-րդ հոդվածի և ԼՂՀ ԿԸՀ-ի կողմից թիվ 4/33 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով __ հատ:
Պարտավորվում եմ վստահված անձանց փոփոխության մասին տեղյակ պահել Ձեզ և ներկայացնել նախկին վստահված անձի(երի) վկայականը(ները): Վստահված անձանց ցուցակը կցվում է:
«____» ____________________200 թ. _______________________
ստորագրություն
___________________________________________________________
Ես ________________________________________ ընտրատարածքային
անուն, ազգանուն, հայրանուն
ընտրական հանձնաժողովից ստացա ____ հատ վստահված անձի վկայական:
«_____» ___________________200 թ. ________________________
ստորագրություն
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 4-ի
թիվ 4/33 որոշման |
|
|
Ձև 2
___________________ ընտրատարածքային ընտրական
հանձնաժողովի նախագահին
___________________ համայնքի ավագանու անդամի
թեկնածու
_________________________________________- ից
անուն, ազգանուն, հայրանուն |
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ ԼՂՀ ԸՕ 28-րդ հոդվածի և ԼՂՀ ԿԸՀ-ի կողմից թիվ 4/33 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով __ հատ:
Պարտավորվում եմ վստահված անձանց փոփոխության մասին տեղյակ պահել Ձեզ և ներկայացնել նախկին վստահված անձի(երի) վկայականը(ները): Վստահված անձանց ցուցակը կցվում է:
«_____» __________________200 թ. ____________________________
ստորագրություն
_______________________________________________________________
Ես ___________________________________________ ընտրատարածքային
անուն, ազգանուն, հայրանուն
ընտրական հանձնաժողովից ստացա _________ հատ վստահված անձի վկայական:
«_____» __________________200 թ. _______________________
ստորագրություն
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |