Համարը 
Թիվ 5/70
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.06.2007

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                                                                                                         Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«22» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 409

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«16» մարտի 2005թ.

Թիվ 5/70

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց վկայականներ ստանալու հայտի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 16-ի

թիվ 5/70 որոշման

 

Կ Ա Ր Գ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց կնքված վկայականները տալիս է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար ընտրատարածքի տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):

2. Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուի գրանցումից հետո, թեկնածուն կամ իր լիազոր ներկայացուցիչը, կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» որոշման թիվ 2 հավելվածի սահմանված ձևի վստահված անձանց վկայականները ստանալու հայտ և ցուցակ՝ նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, անձնագրի սերիան և համարը:

3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

4. Վստահված անձը համարվում է գրանցված՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու և թեկնածուին կամ իր լիազոր ներկայացուցչին, կամ կուսակցության լիազոր ներկայացուցչին հանձնելու պահից:

5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ իր լիազոր ներկայացուցիչը, կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչն այդ մասին տեղյակ է պահում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:

6. Ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է ներկա գտնվել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ (այսուհետ՝ վստահված անձ):

7. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովի քարտուղարը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում՝ նշելով մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի անունը, ազգանունը, վստահված անձի անունը, ազգանունը, և ներկայանալու ժամը:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տվյալ ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձով:

Տեղամասային կենտրոնում վստահված անձանց փոփոխությունը կատարվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ:

Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացված վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 7-րդ կետի համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել տեղամասային կենտրոնից:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 16-ի

թիվ 5/70 որոշման

 

 

 

Թիվ _______ ընտրատարածքային

ընտրական հանձնաժողովի քարտուղարին

 

 

Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու

(կամ թեկնածուի լիազոր ներկայացուցիչ)

 __________________________________- ից

                           անուն, հայրանուն, ազգանուն

 

 

Հ Ա Յ Տ

Վստահված անձանց վկայականներ ստանալու

 

Խնդրում եմ, ԼՂՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի և ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 16-ի թիվ 5/70 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով --------------- հատ:

 

Վստահված անձանց ցուցակը կցվում է:

 

«-----» ------------------------- 200 թ.                                -------------------------------------

                                                                                                                                   ստորագրություն               

 

___________________________________________________________________________

 

Ես՝ _____________________________________________________ թիվ _____

                                (անուն, հայրանուն, ազգանուն)

 

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացա _________ հատ վստահված անձի վկայական:

 

 

 

«------» ------------------------ 200 թ.                                ______________________

                                                                                                                              ստորագրություն

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան