| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«22» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 406
ԼՂՀ արդարադատության նախարար _______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«16» մարտի 2005թ. |
Թիվ 5/69 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ) ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց վկայականներ ստանալու հայտի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 16-ի
թիվ 5/69 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց կնքված վկայականները տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի համար ընտրական տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):
2. Կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը, կենտրոնական ընտրական հանձնաժողովում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի գրանցումից հետո, կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցության (կուսակցությունների դաշինքի) վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» որոշման թիվ 2 հավելվածի սահմանված ձևի վստահված անձանց վկայականները ստանալու հայտ և ցուցակ՝ նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, անձնագրի սերիան և համարը:
3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:
4. Վստահված անձը համարվում է գրանցված՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու և կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցչին հանձնելու պահից:
5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ է պահում կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:
6. Ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ վստահված անձ (այսուհետ՝ վստահված անձ):
7. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովի քարտուղարը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում՝ նշելով կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը, վստահված անձի անունը, ազգանունը, և ներկայանալու ժամը:
8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տվյալ ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել նույն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) մեկ այլ վստահված անձով:
Տեղամասային կենտրոնում վստահված անձանց փոփոխությունը կատարվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ:
Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացված վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 7-րդ կետի համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել տեղամասային կենտրոնից:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 16-ի
թիվ 5/69 որոշման |
| |
Կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղարին |
________________________________________________________________
կուսակցության (կուսակցությունների դաշինքի) անվանումը
լիազոր ներկայացուցիչ ____________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
Հ Ա Յ Տ
Վստահված անձանց վկայականներ ստանալու
Խնդրում եմ, ԼՂՀ ընտրական օրենսգրքի 28-րդ հոդվածի և ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 16-ի թիվ 5/69 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով --------------- հատ:
Վստահված անձանց ցուցակը կցվում է:
«-----» -------------------- 200 թ. ------------------------------
ստորագրություն
________________________________________________________________
Ես՝ ___________________________ կենտրոնական ընտրական հանձնաժողովից
(անուն, հայրանուն, ազգանուն)
________________________________________________________________
ստացա ------------- հատ վստահված անձի վկայական:
«------» ------------------- 200 թ. -------------------------------
ստորագրություն
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |