Համարը 
N 38-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 34/124 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001551

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 38-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ

 ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԻՈՆԱՐ

 ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

 ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ

 ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 34/124 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժման մեջ գտնվող, քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող ընտրողների (այսուհետ՝ընտրող) քվեարկությունը տեղամասային ընտրական հանձնաժողովը կազմակերպում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում` շրջիկ արկղի միջոցով` ժամը 8:00-ից հետո, բայց այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտվի մինչև ժամը 18:00-ն.

2) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչև ժամը 8:00-ն հանձնաժողովի անդամների և հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը, փակում և կնքում է արկղը.

3) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ելնելով ստացիոնար բժշկական հաստատությունում ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների թվից, ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամների աշխատանքային ծանրաբեռնվածությունից, որոշում և հայտարարում է շրջիկ արկղի միջոցով քվեարկության կազմակերպման ժամանակը: Շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կազմակերպում է տեղամասային ընտրական հանձնաժողովի այն անդամը, որին քվեարկության օրը մինչև ժամը 8:00-ն անցկացված վիճակահանությամբ բաժին է ընկել «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը: Այս մասին գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում.

4) եթե ընտրական տեղամասը ընդգրկում է մի քանի ստացիոնար բժշկական հաստատություն, ապա շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կարող են կազմակերպել վիճակահանությամբ համապատասխանաբար «շրջիկ արկղ» կամ «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» թերթիկ բաժին ընկած տեղամասային ընտրական հանձնաժողովի տարբեր անդամներ, կախված այդ գործառույթն իրականացնելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հայտարարած ժամանակից.

5) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (այսուհետ` հանձնաժողովի անդամ) տրամադրում է շրջիկ արկղը, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, այդ ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև երեք տոկոս ավելի քանակով կնքված քվեաթերթիկներ` այդ մասին համապատաuխան գրառում կատարելով հանձնաժողովի գրանցամատյանում: Հանձնաժողովի անդամին անհրաժեշտության դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով կարող է ուղեկցել ոստիկանության ծառայողը.

6) ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում հանձնաժողովի անդամը ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների լրացուցիչ ցուցակում գտնում նրա անուն-ազգանունը, լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

Ընտրողը ստորագրում է ցուցակում իր տվյալների դիմաց, իսկ հանձնաժողովի անդամն ստորագրում է ընտրողի ստորագրության դիմաց և քվեաթերթիկը հանձնում է ընտրողին.

7) ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի: Հանձնաժողովի անդամը հնարավորություն է ստեղծում ապահովելու ընտրողի քվեարկության գաղտնիությունը.

8) քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը ծալում է, հանձնաժողովի անդամը բացում է շրջիկ արկղի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը շրջիկ արկղի մեջ գցելու.

9) քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամը փակում` հատուկ կապիչով կապում է շրջիկ արկղի ճեղքը և անհապաղ վերադառնում ընտրական տեղամաս.

10) ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա լինել նաև վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.

11) հանձնաժողովի անդամը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է հանձնում հատուկ կապիչով փակված շրջիկ արկղը, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված կամ վնասված և հետ տված քվեաթերթիկերը, ստացիոնար բուժհաստատությունում ընտրողների լրացուցիչ ցուցակը, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում հանձնաժողովի գրանցամատյանում.

12) շրջիկ արկղը տեղադրվում է տեղամասային կենտրոնում, բոլորի համար տեսանելի տեղում.

13) տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի քարտուղարը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, ոչ ուշ, քան մինչև ժամը 20:00-ն, տեղամասային կենտրոնում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է շրջիկ արկղը և նրանում գտնվող քվեաթերթիկները ծալված վիճակում մեկ-մեկ գցում քվեատուփի մեջ` դրանում գտնվող քվեաթերթիկների հետ հաշվարկելու համար:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի «Համապետական ընտրությունների ժամանակ, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև տուն-ինտերնատում մշտապես բնակվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության կարգը սահմանելու մասին» թիվ 34/124 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ