| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001552 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 39-Ն |
ք.Ստեփանակերտ
ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ,ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ
ԱՆՎԱՆՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿԻՑ, ԹԵԿՆԱԾՈՒԻ ԱՆՈՒՆԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ,
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 35/133
ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի 8-րդ մասին, 119-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) քվեաթերթիկները տպագրելուց հետո թեկնածուի, կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին երեք համարներում ընդգրկված թեկնածուի գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչվելու դեպքում թեկնածուի անունը, կուսակցության, կուսակցությունների դաշինքի անվանումը, ընտրական ցուցակից թեկնածուի անունը (սույն կետում այսուհետ` թեկնածուի անուն) քվեաթերթիկներից հանում են տեղամասային ընտրական հանձնաժողովները մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը` հորիզոնական գիծ քաշելով քվեաթերթիկի այդ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա.
2) քվեաթերթիկում սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան կատարված նշումը չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ.
3) կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից թեկնածուի անունը հանվում է այդ թեկնածուի անունը պարունակող համապատասխան տողի վրա հորիզոնական գիծ քաշելու և թեկնածուի գրանցումը մերժելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին իրավական հիմքը նշելու միջոցով:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի «Քվեաթերթիկում փոփոխություն կատարելու մասին» թիվ 35/133 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |