Համարը 
Թիվ 35/133
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.20/16(57)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ 2006թ. մայիսի 26-ի «Քվեաթերթիկում փոփոխություն կատարելու մասին» թիվ 17/42 որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«09» հունիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 691

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մայիսի 2007թ.

Թիվ 35/133

 ք. Ստեփանակերտ

 

ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 501-րդ հոդվածի 9-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Քվեաթերթիկները թողարկելուց հետո թեկնածուի կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու, ինչպես նաև կուսակցությունների դաշինքի լուծարման դեպքերում տեղամասային ընտրական հանձնաժողովը, մինչև քվեաթերթիկն ընտրողին հանձնելը, այդ թեկնածուի անունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը պարունակող տողի վրա՝ գրիչով, գիծ քաշելով քվեաթերթիկից հանում է թեկնածուի անունը կամ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անվանումը:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից քվեաթերթիկում սույն որոշման 1-ին կետին համապատասխան կատարված նշումը լրացուցիչ նշում չի համարվում և չի կարող քվեաթերթիկն անվավեր ճանաչելու հիմք հանդիսանալ:

3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ 2006թ. մայիսի 26-ի «Քվեաթերթիկում փոփոխություն կատարելու մասին» թիվ 17/42 որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան