Համարը 
 N 35-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001548

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 35-Ն

ք.Ստեփանակերտ

 

ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) միաժամանակ մեկից ավելի քվեարկությունների դեպքում միայն մեկ քվեարկության արդյունքների վերահաշվարկ իրականացնելիս տարածքային ընտրական հանձնաժողովը բացում է այդ քվեարկության ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը.

2) վերահաշվարկ իրականացնելու համար ընտրական փաստաթղթերի բացված ընդհանուր փաթեթից ընտրողների ցուցակների փաթեթի բացակայության դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովը բացում է նաև այն քվեարկության ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը, որտեղ պետք է տեղադրված լիներ ընտրողների ցուցակների փաթեթը.

3) ընտրողների ցուցակների փաթեթը՝ ընտրական փաստաթղթերի համապատասխան ընդհանուր փաթեթից հանելուց հետո, տարածքային ընտրական հանձնաժողովը փակում և կնքում է ընտրական փաստաթղթերի այդ փաթեթը, փակման մասում ստորագրում են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն վերահաշվարկ իրականացնողների կազմում, ապա տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը, իսկ ցանկության դեպքում` հանձնաժողովի մյուս անդամները, վստահված անձինք, ինչի վերաբերյալ գրառում է կատարվում տարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում.

4) վերահաշվարկն ավարտելուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովն ընտրողների ցուցակների փաթեթը տեղավորում է վերահաշվարկ կատարված ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի համար նախատեսված ընդհանուր փաթեթում, փակում և կնքում է փաթեթը, փակման մասում ստորագրում են տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև նախագահի տեղակալը կամ հանձնաժողովի քարտուղարը, իսկ եթե նրանք ընդգրկված չեն վերահաշվարկ իրականացնողների կազմում, ապա տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի նշանակած անդամը, իսկ ցանկության դեպքում՝ հանձնաժողովի մյուս անդամները, վստահված անձինք, ինչի վերաբերյալ գրառում է կատարվում տարածքային ընտրական հանձնաժողովի նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ