Համարը 
N 21-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 38/87-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001534

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 21-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 38/87-Ն

ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածի 5-րդ մասին, 48-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ կազմակերպելու, անցկացնելու և որակավորում շնորհելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի օգոստոսի 15-ի «Ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և անդամներին որակավորումներ շնորհելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 22-ի N 79/281-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 38/87-Ն որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2015 թվականի հունվարի 28-ի N 21-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,

ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ (այսուհետ`դասընթացներ) կազմակերպելու և անցկացնելու նպատակը տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող անձանց սույն կարգի 11-րդ կետով սահմանված իրավական ակտերի ուսուցումն է և ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը:

2. Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

3. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

4. Դասընթացները կազմակերպվում են տարին առնվազն մեկ անգամ:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ` կենտրոնական ընտրական հանձնաժողով) դասընթացի կազմակերպման մասին հայտարարություն է տարածում զանգվածային լրատվության միջոցներով: Հայտարարության տեքստը տեղադրվում է նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

6. Հայտարարության մեջ նշվում են.

1) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները.

2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը.

3) անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.

4) դիմում ներկայացնելու և դասընթացն անցկացնելու վայրը:

7. Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին իր բնակության վայրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ընտրական հանձնաժողով (այսուհետ` տարածքային ընտրական հանձնաժողով) է ներկայացնում դիմում (Ձև 1) և անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

8. Դասընթացին մասնակցել ցանկացող քաղաքացիների հաշվառումը, ըստ նրանց բնակության վայրի, վարում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը` գրառումները կատարելով սահմանված ձևով կարված ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից վավերացված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների հաշվառման մատյանում (Ձև 2):

9. Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո, եռօրյա ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեղեկություններ` դասընթացին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների թվի մասին:

10. Դասընթացն անցկացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված ժամանակացույցով, որը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` դասընթացի անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:

11. Դասընթացների ծրագիրն ընդգրկում է հետևյալ իրավական ակտերը.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգիրք.

3) «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք.

4) կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:

12. Մեկ դասընթացի տևողությունը` ներառյալ դասախոսությունները, գործնական պարապմունքներն ու ստուգարքը, տասնվեց ժամ է: Դասընթացի ժամանակ ներկաների հաշվառում չի վարվում:

13. Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման փորձ և (կամ) ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակիցներ:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

14. Որակավորում շնորհվում է ստուգարքի արդյունքում, որն անցկացվում է դասընթացի ավարտից հետո, հայերեն լեզվով, դռնբաց:

Ստուգարքին մասնակցել թույլատրվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում:

15. Ստուգարքն անցկացվում է բանավոր` հարցատոմսի միջոցով, դասընթացն անցկացնող դասախոսի (դասախոսների) կողմից:

Հարցատոմսերը կազմվում են դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց: Հարցատոմսերի կազմման համար հիմք հանդիսացող հարցաշարը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` սույն կարգի 5-րդ կետում նշված հայտարարության հետ միասին:

16. Ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական (Ձև 4) (այսուհետ`վկայական) տրվում է այն քաղաքացուն, ով ստուգարքի արդյունքում ստացել է դրական (ստուգված) գնահատական: Որակավորման վկայականը քաղաքացուն է հանձնվում տարածքային ընտրական հանձնաժողովի միջոցով` ստուգարքից հետո ողջամիտ ժամկետում:

17. Ստուգարքի արդյունքը յոթնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով:

18. Վկայականների միասնական հաշվառումը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը` համապատասխան գրառումները կատարելով սահմանված ձևով կարված ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից վավերացված որակավորման վկայականների հաշվառման մատյանում (Ձև 3):

19. Վկայականը տրվում է երեք տարի ժամկետով: Այդ ժամկետը կարող է կրճատվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

20. Վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քաղաքացին տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացում դիմում`վկայականի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը և օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:

Դիմումը հաշվառվում է սույն կարգի 8-րդ կետում նշված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների հաշվառման մատյանում:

21. Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մեկ օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտի հիման վրա, կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն, քաղաքացու դիմելուց հետո եռօրյա ժամկետում, տրվում է նոր վկայական` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում որակավորման վկայականների հաշվառման մատյանում: Վկայականի կրկնօրինակը քաղաքացուն է հանձնվում տարածքային ընտրական հանձնաժողովի միջոցով:

22. Որակավորում ստացած քաղաքացիների ցուցակները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

IV. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

23. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը տրված վկայականներն ուժի մեջ են մինչև դրանցում նշված ուժի մեջ լինելու ժամկետի ավարտը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

     

Ձև 1

 

___________________________________________________

տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը       

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին մասնակցելու

 

___________________________________________________________________________________

ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ

___________________________________________________________________________________

անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված

 ______________________________________________________________________________________________

բնակության վայր, հեռախոսահամար, կապի հնարավոր այլ միջոց

___________________________________________________________________________________

կրթությունը

___________________________________________________________________________________

աշխատանքի վայրը, պաշտոնը

___________________________________________________________________________________

կուսակցական պատկանելությունը

 

Խնդրում եմ ինձ ընդգրկել _________________________________________________________________

                                                   մասնագիտական դասընթացի անցկացման ժամկետը և վայրը

կայանալիք ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-158 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն չունեմ:

 

Դիմող _____________________________                                      __________________

                                անուն , ազգանուն                                                                                             ստորագրություն

 

_____ _________________20__ թ.

 

     

Ձև 2

 

_______________________________________________________________________

տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

 

Մատյանը վարելու ժամանակահատվածը

 

սկիզբը` 201  թ.                                                                                  ավարտը` 201  թ.


 

Գրանց-ման համարը

 

Գրանցման օր, ամիս, տարեթիվը

Դիմումատուի ազգանուն,

անուն,

հայրանունը,

հասցեն

Դիմումի համառոտ բովանդակությունը (դասընթացին (որակավորման ստուգարքին) մասնակցելու, որակավորման վկայականի կրկնօրինակ ստանալու մասին)

Դիմումի

քննարկման

արդյունքը (դասընթացին չի ներկայացել, ստացել է որակավորման

N___ առ _____վկայականը, N___ առ _____որակավորման վկայականի կրկնօրինակը)

Նշում (ստորագրություն, ամսաթիվ)

դիմումի քննարկման արդյունքներին քաղաքացու իրազեկված

լինելու մասին

Այլ

 

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

      

     

Ձև 3

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

Մատյանը վարելու ժամանակահատվածը

 

սկիզբը` 201 թ.                                                     ավարտը` 201 թ.

 

 

Հ/Հ

Որակավորման վկայական (կրկնօրինակ) ստացող ընտրական հանձնաժողովի անդամի ազգանուն, անուն, հայրանունը

Որակավորման վկայականի (կրկնօրինակի) համարը

Որակավորման վկայականի (կրկնօրինակի) տրման օր, ամիս, տարեթիվը

Որակավորման վկայականի ուժի մեջ գտնվելու ժամկետը

(օր, ամիս, տարեթիվը)

Տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը և նրա ներկայացուցչի կողմից որակավորման վկայականը ստանալու մասին նշումը (ստորագրություն, ամսաթիվ)

Այլ

1

2

3

4

5

6

7

 

     

Ձև 4

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N 0 0 0 0 0

 

____________________________________________________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

 

Անցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել

ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք:

 

Տրված է ___ ___________201__թ.

 

Ուժի մեջ է մինչև ___ _________201__ թ.

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ                                                                                                            _______________

       ստորագրություն       

Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում