Համարը 
N 38/87-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.08.29/16(94)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
15.08.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.08.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի
 N 79/281-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2013 թվականի օգոստոսի 21-ին

Պետական գրանցման համարը 30013117

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«15» օգոստոսի 2013թ.

N 38/87-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ

ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ի N 79/281-Ն ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասին, 42-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և անդամներին որակավորումներ շնորհելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 22-ի «Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը սահմանելու մասին» N 79/281-Ն որոշումը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2013 թվականի օգոստոսի 15-ի N 38/87-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ

ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Ընտրական հանձնաժողովի անդամության թեկնածուների (այսուհետ` անդամության թեկնածու) համար մասնագիտական դասընթացներ (այսուհետ` դասընթացներ) կազմակերպելու նպատակը ընտրական հանձնաժողովների անդամներին սույն կարգի 12-րդ կետով սահմանված իրավական ակտերի ուսուցումն է և ստուգարքի միջոցով նրանց գիտելիքների ստուգումն ու որակավորում շնորհելը:

2. Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:

3. Դասընթացներին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, շրջանների վարչակազմերի ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, դատական ակտերի հարկադիր կատարման, քրեակատարողական, մաքսային ծառայությունների, բանկային համակարգի աշխատակիցները, վստահված անձինք, դիտորդները, թեկնածուները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-158 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:

4. Դասընթացների կազմակերպումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Դասընթացները կազմակերպվում են տարին առնվազն մեկ անգամ` ըստ ընտրատարածքների:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ` կենտրոնական ընտրական հանձնաժողով) տվյալ դասընթացը սկսելուց առնվազն մեկ ամիս և դասընթացին (որակավորման ստուգարքին) մասնակցելու համար հայտերի ընդունման օրվանից առնվազն տաս օր առաջ հայտերի ներկայացման ժամկետի և կարգի մասին զանգվածային լրատվության միջոցներով տարածում է հայտարարություն:

Հայտարարության տեքստը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

7. Հայտարարության մեջ նշվում է.

1) դասընթացին (որակավորման ստուգարքին) մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները,

2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ դասընթացի մասին հայտարարության առաջին հրապարակումից առնվազն տասնհինգ օր հետո,

3) դիմում ներկայացնելու և դասընթացն (որակավորման ստուգարքն) անցկացնելու վայրը:

8. Դասընթացին (որակավորման ստուգարքին) մասնակցելու համար քաղաքացին իր բնակության վայրի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ընտրական հանձնաժողով (այսուհետ` տարածքային ընտրական հանձնաժողով) է ներկայացնում դիմում (Ձև 1) և անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:

9. Դասընթացին (որակավորման ստուգարքին) մասնակցել ցանկացող քաղաքացիների հաշվառումը, ըստ նրանց բնակության վայրի, վարում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովը` գրառումները կատարելով սահմանված ձևով կարված ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից վավերացված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների հաշվառման մատյանում (Ձև 2):

10. Փաստաթղթերի ներկայացման սույն կարգի 7-րդ կետում նշված վերջնաժամկետի ավարտից հետո, եռօրյա ժամկետում տարածքային ընտրական հանձնաժողովը կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացնում տեղեկություններ` դասընթացին (որակավորման ստուգարքին) մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների թվի մասին:

11. Դասընթացն (որակավորման ստուգարքն) անցկացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված ժամանակացույցով, որը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` դասընթացի (որակավորման ստուգարքի) անցկացման օրվանից առնվազն երեք օր առաջ:

12. Դասընթացների ծրագիրն ընդգրկում է հետևյալ իրավական ակտերը.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն,

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգիրք,

3) «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք,

4) «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք,

5) կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:

13. Մեկ դասընթացի տևողությունը` ներառյալ դասախոսությունները, գործնական պարապմունքներն ու ստուգարքը, տասնվեց ժամ է: Դասընթացի ժամանակ ներկաների հաշվառում չի վարվում:

14. Դասընթաց (որակավորման ստուգարք) անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման փորձ և (կամ) ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներ:

 

III. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼԸ

 

15. Որակավորում շնորհվում է ստուգարքի արդյունքում, որն անցկացվում է դասընթացի ավարտից հետո, հայերեն լեզվով, դռնբաց:

Ստուգարքին մասնակցել թույլատրվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի առկայության դեպքում:

16. Ստուգարքն անցկացվում է բանավոր` հարցատոմսի միջոցով, դասընթացն անցկացնող դասախոսի (դասախոսների) կողմից:

Հարցատոմսերը կազմվում են դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում երեք հարց: Հարցատոմսերի կազմման համար հիմք հանդիսացող հարցաշարը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում` սույն կարգի 6-րդ կետում նշված հայտարարության հետ միասին:

17. Ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորում շնորհվում և ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու որակավորման վկայական (Ձև 4) (այսուհետ` վկայական) տրվում է այն քաղաքացուն, ով ստուգարքի արդյունքում ստացել է դրական (ստուգված) գնահատական:

Որակավորման վկայականը քաղաքացուն է հանձնվում տարածքային ընտրական հանձնաժողովի միջոցով`ստուգարքից հետո ողջամիտ ժամկետում:

18. Ստուգարքի արդյունքը տասնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել կենտրոնական ընտրական հանձնաժողով:

19. Վկայականների միասնական հաշվառումը վարում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմը` համապատասխան գրառումները կատարելով սահմանված ձևով կարված ու կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից վավերացված որակավորման վկայականների հաշվառման մատյանում (Ձև 3):

20. Վկայականը տրվում է երեք տարի ժամկետով: Այդ ժամկետը կարող է կրճատվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

21. Վկայականի ժամկետը լրանալուց հետո, նոր վկայական ստանալու համար, քաղաքացին կարող է մասնակցել միայն սույն կարգով սահմանված ստուգարքին:

22. Վկայականի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում քաղաքացին տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացում դիմում` վկայականի կրկնօրինակ ստանալու համար: Դիմումին կից ներկայացվում է անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը և օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:

Դիմումը հաշվառվում է սույն կարգի 9-րդ կետում նշված ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների հաշվառման մատյանում:

23. Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մեկ օրվա ընթացքում կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտի հիման վրա, կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն, քաղաքացու դիմելուց հետո եռօրյա ժամկետում, տրվում է նոր վկայական` վերին աջ անկյունում «Կրկնօրինակ» նշումով, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում որակավորման վկայականների հաշվառման մատյանում:

Վկայականի կրկնօրինակը քաղաքացուն է հանձնվում տարածքային ընտրական հանձնաժողովի միջոցով:

24. Որակավորում ստացած քաղաքացիների ցուցակները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 

Ձև 1

 

 

___________________________________________________

    տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը

 

Դ Ի Մ Ո Ւ Մ

 

ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին (որակավորման

ստուգարքին) մասնակցելու (անհրաժեշտն ընդգծել)

 

________________________________________________________________________________

(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ)

________________________________________________________________________________

(անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված)

________________________________________________________________________________

(բնակության վայր, հեռախոսահամար, կապի հնարավոր այլ միջոց)

________________________________________________________________________________

(կրթությունը)

________________________________________________________________________________

(աշխատանքի վայրը, պաշտոնը)

________________________________________________________________________________

(կուսակցական պատկանելությունը)

 

Խնդրում եմ ինձ ընդգրկել ____________________________________________________________

                                       (մասնագիտական դասընթացի կամ որակավորման ստուգարքի անցկացման ժամկետը և վայրը)

 

կայանալիք ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին (որակավորման ստուգարքին) (անհրաժեշտն ընդգծել):

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 147-158 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն չունեմ:

 

 

Դիմող _____________________

                     (անուն , ազգանուն)

______________________

 (ստորագրություն)

   

  

_____ _________________20__ թ.

 

 

Ձև 2

 

 

տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

 

Մատյանը վարելու ժամանակահատվածը

 
   

սկիզբը`____ __________ 201_ թ.

ավարտը`____ __________  201_ թ.

 

 

Գրանցման համարը

Գրանցման օր, ամիս, տարեթիվը

Դիմումատուի

ազգանուն,

անուն,

հայրանունը, հասցեն

Դիմումի համառոտ

բովանդակությունը

(դասընթացին

(որակավորման

ստուգարքին)

մասնակցելու,

որակավորման

վկայականի

կրկնօրինակ ստանալու մասին)

Դիմումի քննարկման

արդյունքը (դասընթացին

չի ներկայացել,

ստացել է որակավորման

N___ առ _____ վկայականը,

 N___ առ __ որակավորման վկայականի կնօրինակը)

Նշում (ստորագրություն,

 ամսաթիվ) դիմումի

քննարկման

արդյունքներին

 քաղաքացու

իրազեկված լինելու մասին

 

Այլ  

 

1

2

3

4

5

6

7

                        
 
 

Ձև 3

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ

 

Մատյանը վարելու ժամանակահատվածը

     

սկիզբը`___ _____ 201_ թ.

ավարտը`___ ___ 201_ թ.

 

 

Հ/Հ

Որակավորման վկայական

 (կրկնօրինակ) ստացող

 ընտրական հանձնաժողովի

 անդամի ազգանուն, անուն, հայրանունը

Որակավորման

վկայականի (կրկնօրինակի)

համարը

Որակավորման

 վկայականի

 (կրկնօրինակի)

տրման օր, ամիս, տարեթիվը

Որակավորման

վկայականի ուժի

մեջ գտնվելու ժամկետը (օր,

ամիս, տարեթիվը)

Տարածքային ընտրական

 հանձնաժողովի

 անվանումը և նրա

 ներկայացուցչի կողմից

 որակավորման

վկայականը ստանալու

 մասին նշումը (ստորագրություն,

ամսաթիվ)

Այլ

1

2

3

4

5

6

7

                     

 

 

Ձև 4

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N 0 0 0 0 0 0

 

_____________________________________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն

 

201__ թ. ____________-ին մասնակցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին և 201___ ___________-ի որակավորման ստուգարքի արդյունքներով ստացել ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք:

 

Տրված է ___ ___________201__թ.

Ուժի մեջ է մինչև ___ _________201__թ.

   

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ

_______________

ստորագրություն

 

Կ.Տ.

 

Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում: