| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» հունվարի 2010թ.
պետական գրանցման համարը 3001016 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» հունվարի 2010թ. |
N 79/281-Ն |
ք. Ստեփանակերտ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
Սահմանել ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելու և որակավորումներ շնորհելու կարգը՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2010թ. հունվարի 22-ի
թիվ 79/281-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ, ԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների (այսուհետ՝ հանձնաժողովների անդամներ) համար մասնագիտական դասընթացներ (այսուհետ՝ դասընթացներ) կազմակերպելու նպատակը հանձնաժողովի անդամների՝ ընտրությունների անցկացման համար համապատասխան գիտելիքների ուսուցումն է և նրանց աշխատանքային ունակությունների կատարելագործումը:
2.Դասընթացներին կարող են մասնակցել ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները:
3.Դասընթացներին չեն կարող մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, դատավորները, նախարարները և նրանց տեղակալները, շրջանների վարչակազմերի ղեկավարները, Ստեփանակերտի քաղաքապետը, համայնքների ղեկավարները, ազգային անվտանգության, ոստիկանության և պաշտպանության գերատեսչությունների, դատախազության, բանկային համակարգի աշխատակիցները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք:
4.Դասընթացների կազմակերպումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ հատկացված գումարների սահմաններում:
2. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
5.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնաժողովների անդամների համար դասընթացների կազմակերպման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակում է հայտարարություն տվյալ դասընթացը սկսելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
6.Հայտարարության մեջ նշվում է.
1) դասընթացներին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիներին ներկայացվող պահանջները.
2) փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը, որը պետք է լինի տվյալ դասընթացի մասին հայտարարության առաջին հրապարակումից առնվազն 15 օր հետո, դիմումներ ներկայացնելու վայրը և հեռախոսահամարը.
3) դասընթացի սկսելու օրը, ժամը, վայրը:
7.Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (տարածքային ընտրական հանձնաժողովների) կողմից վարվում են դասընթացներին մասնակցող քաղաքացիների դիմումների հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են դիմումի գրանցման համարը և ամսաթիվը, դիմումատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնագիտական դասընթացի ժամկետները:
8.Դասընթացների խմբերը ձևավորվում են ներկայացված դիմումների հերթականությամբ:
9.Դասընթացները կազմակերպվում են տարին առնվազն մեկ անգամ՝ ըստ ընտրատարածքների:
10.Դասընթացին մասնակցելու համար քաղաքացին ներկայացնում է՝
1) սույն կարգի թիվ 1 հավելվածով հաստատված ձևի դիմում, բացառությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների.
2) անձնագրի պատճեն:
11.Յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ ներառյալ ստուգարքը, պետք է լինի ոչ պակաս, քան 16 ակադեմիական ժամ:
12.Դասընթացներ անցկացնող դասախոսական կազմում կարող են ընդգրկվել բարձրագույն կրթություն ունեցող, դասավանդման փորձ և (կամ) ընտրական համակարգում աշխատանքային փորձ ունեցող համապատասխան մասնագետներ, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի, տարածքային ընտրական հանձնաժողովների անդամներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի աշխատակիցներ:
13.Դասընթացներն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրերով և տարեկան ժամանակացույցով:
Տարեկան ժամանակացույցի հիման վրա կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը սահմանում է մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույց, որը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
14.Դասընթացների ծրագիրն ընդգրկում է հետևյալ իրավական ակտերը.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգիրք.
3) «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք.
4) «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք (կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար).
5) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներ:
3. ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
15. Որակավորման ստուգարքն անցկացվում է դասընթացների ավարտից հետո, որի արդյունքում քաղաքացին կարող է ստանալ որակավորման վկայական (հավելված 2):
Որակավորման վկայականը տրվում է մինչև 3 տարի ժամկետով:
16. Որակավորման ստուգարքն անցկացվում է բանավոր՝ հարցատոմսի միջոցով, դասընթացն անցկացնող դասախոսի (դասախոսների) կողմից: Ստուգարքին կարող են մասնակցել նաև կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները:
Հարցատոմսերը կազմվում են դասընթացի ծրագրի սահմաններում, յուրաքանչյուր հարցատոմսում՝ 3 հարց: Հարցատոմսերի կազմման համար հիմք հանդիսացող հարցաշարը տեղադրվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Ստուգարքի արդյունքում հանձնաժողովի անդամը ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:
17.Հանձնաժողովի անդամը կարող է բողոքարկել ստուգարքի արդյունքում ստացած գնահատականը՝ դիմելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
18. Դասընթացի ավելի քան մեկ երրորդին չմասնակցելու դեպքում հանձնաժողովի անդամին չի թույլատրվում մասնակցել որակավորման ստուգարքին:
19. Որակավորման ստուգարքին չներկայացած հանձնաժողովի անդամը իրավունք ունի մասնակցելու անցկացվող հաջորդ ստուգարքներին:
20. Որակավորման վկայականում նշվում են՝
1) որակավորման ստուգարք հանձնած հանձնաժողովի անդամի անունը, հայրանունը, ազգանունը,
2) որակավորման վկայականի համարը,
3) որակավորման վկայական տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը,
4) որակավորման վկայականն ուժի մեջ լինելու ժամկետը:
Որակավորման վկայականը վավերացվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությամբ և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով:
21. Որակավորման վկայականի ժամկետը լրանալուց հետո, որակավորման նոր վկայական ստանալու համար, քաղաքացին մասնակցում է միայն որակավորման ստուգարքին:
22. Որակավորման վկայականը համարվում է ուժը կորցրած ճանաչված վկայականի ժամկետը լրանալու դեպքում կամ կարող է ուժը կորցրած ճանաչվել կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ:
23. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի կողմից վարվում են տրված որակավորման վկայականների հաշվառման մատյաններ, որտեղ նշվում են որակավորման վկայական ստացած հանձնաժողովի անդամի անունը, ազգանունը, հայրանունը (հայրանունը՝ անձնագրում նշված լինելու դեպքում), որակավորման ստուգարքի արդյունքում ստացված որակավորման վկայականի համարը, որակավորման վկայականի տրման և ուժի մեջ լինելու ժամկետները: Որակավորման վկայականն ստանալիս հանձնաժողովի անդամը ստորագրում է հաշվառման մատյանում:
24.Որակավորման վկայականը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հանձնաժողովի անդամը դիմում է ներկայացնում՝ վկայականի կրկնօրինակը ստանալու համար:
Վկայականի կրկնօրինակը հանձնաժողովի անդամին տրամադրվում է դիմելուց հետո՝ 3 օրվա ընթացքում, որի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում որակավորման վկայականների հաշվառման մատյանում:
Որակավորման վկայականի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:
25.Դասընթացներ անցած և որակավորման վկայական ստացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները տեղադրվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում:
4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
26. Ընտրական հանձնաժողովների անդամների դասընթացները կազմակերպվում են 2010թ. մարտի 1-ից և պետք է ավարտվեն մինչև 2010 թվականի ապրիլի 15-ը, այն հաշվով, որ 2010 թվականի համապետական ընտրությունների ժամանակ ընտրական հանձնաժողովները կազմավորվեն դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած քաղաքացիներով:
27.Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև 2010 թվականի փետրվարի 1-ը սահմանում է 2010թ. ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների համար մասնագիտական դասընթացների կազմակերպման և անցկացման ժամանակացույցն ըստ ընտրատարածքների:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2010թ. հունվարի 22-ի
թիվ 79/281-Ն որոշմամբ սահմանված կարգի |
___________________________________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)
______________________________________________
հանձնաժողովի անվանումը
Դ Ի Մ Ո Ւ Մ
ընտրական հանձնաժողովների անդամների, անդամության թեկնածուների համար
մասնագիտական դասընթացներին մասնակցելու
____________________________________________________________________________
(ազգանուն, անուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)
_____________________________________________________________________________
(անձնագրի սերիա, համար, ում կողմից է տրված)
_______________________________________________________________________________________
(բնակության վայրի հասցեն)
______________________________________________________________________________
(կրթությունը)
______________________________________________________________________________
(աշխատանքի վայրը, պաշտոնը)
_____________________________________________________________________________
(կուսակցական պատկանելությունը)
Խնդրում եմ ինձ ընդգրկել ________________________________________________________
(նշվում է անցկացվող մասնագիտական դասընթացի ժամկետը և վայրը)
ընտրական հանձնաժողովների անդամների համար կազմակերպված մասնագիտական դասընթացներին:
ԼՂՀ քրեական օրենսգրքի 149-154 հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն չունեմ:
Դիմող ____________________________ _____________________
(ազգանուն) (ստորագրություն)
«_____» _________________20__ թ.
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2010թ. հունվարի 22-ի
թիվ 79/281-Ն որոշմամբ սահմանված կարգի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ
Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 0 0 0 0 0 0
_________________________________________________________________________
(անուն, հայրանուն, ազգանուն)
Անցել է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ և ստացել ընտրական հանձնաժողովում ընդգրկվելու իրավունք:
__________________________________________________________________________
(որակավորման վկայական տվող հանձնաժողովի անվանումը)
Տրված է՝ «___» ___________20__ թ., Ուժի մեջ է մինչև՝ «___» ___________20___ թ.
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ ___________________
(ստորագրություն)
Կ.Տ.
Վկայականն ուժի մեջ է անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում