| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001553 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 40-Ն |
ք.Ստեփանակերտ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԸ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 19/52 ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 5-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքը (այսուհետ` կնիք) հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը տարածքային ընտրական հանձնաժողով են ներկայացնում քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում.
2) տարածքային ընտրական հանձնաժողովը համեմատում է կնիքի համարը տեղամասային ընտրական հանձնաժողովի արձանագրության կնիքի համարի հետ, ընդունում կնիքը (այսուհետ` կնիք)` կատարելով դրա քանակական հաշվառում.
3) կազմավորված բոլոր ընտրական տեղամասերից կնիքներն ստանալուց հետո տարածքային ընտրական հանձնաժողովը դրանք փաթեթավորում է, փաթեթի վրա նշում առկա կնիքների քանակը և փաթեթը կնքում.
4) կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողով են տեղափոխվում քվեարկության ավարտից հետո՝ ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթի հետ միաժամանակ, տարածքային ընտրական հանձնաժողովների միջոցով.
5) կնիքները կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստուգվում են և հաշվառվում:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված կնիքները հետ վերադարձնելու կարգը սահմանելու մասին» թիվ 19/52 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |