| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001559 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 46-Ն |
ք.Ստեփանակերտ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ, ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱԹԵԹԸ ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱԹԵԹԸ, ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ, ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՍՏԱՑԱԿԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 35/136 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 35/139 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 14-րդ կետերին, 66-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին և 7-րդ մասին, 69-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ մասերին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) քվեաթերթիկները դասավորվում են քվեարկության նախորդ օրը քվեաթերթիկները տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների ստորագրելու ժամանակ` հարյուրական քվեաթերթիկ հաշվելու և դրանք կապելու միջոցով.
2) քվեարկության ավարտին հարյուրական կապում քվեաթերթիկները չսպառվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեաթերթիկների տրամադրման համար պատասխանատու անդամը բացում է քվեաթերթիկների կապը, առանձնացնում է օգտագործված քվեաթերթիկները և առանձին կապերով կապում չօգտագործված քվեաթերթիկները.
3) չօգտագործված քվեաթերթիկները մարվում են դրանք ներքևի աջ կամ ձախ անկյունից կտրելու միջոցով, այնպես, որ չվնասվեն հանձնաժողովի անդամների՝ քվեաթերթիկի վրա առկա ստորագրությունները.
4) ընտրողների ցուցակները, քվեաթերթիկները փաթեթավորվում են առանձին ծրարներում (փաթեթներում) տեղադրելու և ծրարներից յուրաքանչյուրի վրա դրա պարունակության վերաբերյալ նշում կատարելու միջոցով: Ծրարները փակման մասում սոսնձվում են և կնքվում հանձնաժողովի կնիքով: Ծրարների վրա պետք է առկա լինի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի ստորագրությունը: Հանձնաժողովի մյուս անդամները և վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու ծրարների վրա: Տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառվում են ստորագրողների անուն-ազգանունները, դրվում նրանց ստորագրության նմուշները.
5) ընտրողների լրացուցիչ ցուցակները, այդ թվում տեղամասային ընտրական հանձնաժողովի քվեարկության օրը կազմած լրացուցիչ ցուցակները՝ կից լիազոր մարմնի համապատասխան տեղեկանքներով և դատարանի վճիռներով, տեղադրվում են ընտրողների հիմնական ցուցակների հետ նույն ծրարում.
6) Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների ծրարը տեղադրվում է Հանրապետության Նախագահի ընտրության ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթում.
7) Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների ծրարը տեղադրվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթում.
8) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների ծրարը տեղադրվում է համայնքի ղեկավարի ընտրության ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթում.
9) մարված բոլոր քվեաթերթիկները տեղադրվում են մեկ ծրարում.
10) յուրաքանչյուր թեկնածուին, կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին կողմ քվեարկված քվեաթերթիկները, մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում` թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկները, անվավեր քվեաթերթիկները տեղադրվում են առանձին ծրարներում.
11) ընտրական փաստաթղթերի կնքված ընդհանուր փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության երկու օրինակը, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը և կնիքը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և (կամ) քարտուղարը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում տարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխում ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ: Միաժամանակ տարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը, քվեարկության խցիկները.
12) ընտրական փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և ստացական տալու միջոցով:
Ստացականը կնքում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը: Ստացականի երկրորդ մասը տրվում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
2. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու ստացականի ձևը` համաձայն հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ որոշումները.
1) 2007 թվականի մայիսի 30-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 35/136.
2) 2007 թվականի մայիսի 30-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը սահմանելու մասին» թիվ 35/139:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 46-Ն որոշման |
|
Ստացական
Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու
I մաս |
Ստացական
Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու
II մաս |
Թիվ _____ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տարածքային ընտրական հանձնաժողովին հանձնեց.
□ ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը
□ չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը
□ գրանցամատյանը
□ քվեարկության արդյունքների արձանագրության 2 օրինակը
□ թիվ ________ կնիքը
□ քվեատուփ ________ հատ
□ քվեախցիկ _________ հատ
_______________________________
ՏԸՀ նախագահ ստորագրություն ________________________________
Տար ԸՀ նախագահ ստորագրություն
Տար ԸՀ-ի կնիքը «____» ________ 20 թ. |
Թիվ _____ տեղամասային ընտրական
հանձնաժողովի նախագահը տարածքային
ընտրական հանձնաժողովին հանձնեց.
□ ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը
□ չօգտագործված քվեաթերթիկերի փաթեթը
□ գրանցամատյանը
□ քվեարկության արդյունքների արձանագրության
2 օրինակը
□ թիվ ________ կնիքը
□ քվեատուփ ________ հատ
□ քվեախցիկ _________հատ
___________________________________
ՏԸՀ նախագահ ստորագրությու
______________________________________
Տար ԸՀ նախագահ ստորագրություն
Տար ԸՀ-ի կնիքը «____» ________20 թ. |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |