| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի օգոստոսի 5-ին
Պետական գրանցման համարը 30015124 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» հուլիսի 2015թ. |
N 91-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ի N 46-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2015 թվականի հունվարի 28-ի «Չօգտագործված քվեաթերթիկները մարելու, ընտրողների ցուցակները, քվեաթերթիկները փաթեթավորելու, ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը փակելու և ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը, քվեարկության արդյունքների արձանագրության օրինակները, տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանը, հանձնաժողովի կնիքը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը և տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը ընդունելու ստացականի ձևը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/136 և 2007 թվականի մայիսի 30-ի թիվ 35/139 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշման հավելվածի երկու սյունակներից հանել «չօգտագործված քվեաթերթիկների փաթեթը» տողերը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |