|
|
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«09» հունիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 694 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» մայիսի 2007թ. |
Թիվ 35/136 |
ք. Ստեփանակերտ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով և 62-րդ հոդվածի 9-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է
1. Սահմանել քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրական փաստաթղթերը փաթեթավորելու և դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/25 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 30-ի
թիվ 35/136 որոշման |
Կ Ա Ր Գ
Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու
1. Քվեարկության ավարտից հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործողությունների կատարումն ավարտելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը և քարտուղարը քվեարկության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում, սահմանված կարգով փաթեթավորված ընտրական փաստաթղթերը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակը, տեղամասում քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ արձանագրությունը, գործավարության մատյանը, կնիքը (կնիքը՝ ԿԸՀ սահմանած կարգով) ներկայացնում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի ընտրական փաստաթղթերը տարածքային ընտրական հանձնաժողով են տարվում ոստիկանության աշխատակիցների ուղեկցությամբ: Ընտրական փաստաթղթերի հետ միաժամանակ տարածքային ընտրական հանձնաժողով են տեղափոխվում նաև քվեատուփերը, քվեարկության խցիկները:
Ընտրական փաստաթղթերը տեղափոխող ավտոմեքենան կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներակայացուցիչները՝ իրենց միջոցներով:
3. Ընտրական փաստաթղթերն տարածքային ընտրական հանձնաժողովում հանձնվում և ընդունվում են գործավարության մատյանում պարտադիր գրառմամբ, հանձնողի ու ընդունողի կողմից ստորագրելու և սույն կարգի թիվ 1/1 հավելվածով հաստատված ստացական տալու միջոցով:
Ստացականը ստորագրվում և կնքվում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից, որի առաջին մասը մնում է տարածքային ընտրական հանձնաժողովում, երկրորդ մասը` տրվում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 1/1
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 30-ի
թիվ 35/136 որոշման |

|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |