| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«3» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 356
ԼՂՀ արդարադատության նախարար
______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«25» փետրվարի 2005թ. |
Թիվ 3/25 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԸՆՏՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՔ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 46-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 3-րդ կետով և 62-րդ հոդվածի 8-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հաստատել «Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրական փաստաթղթերը փաթեթավորելու և դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու կարգը»՝ համաձայն հավելված 1-ի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների ընտրական փաստաթղթերն ընդունելու վերաբերյալ ստացականի ձևը՝ համաձայն հավելված 2-ի:
2. Դիմել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությանը՝ քվեարկությունից հետո տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից ընտրական փաստաթղթերի տեղափոխման անվտանգությունն ապահովելու նպատակով հատկացնել ավտոմեքենա և ոստիկանության երկու զինված աշխատակից:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 06 հուլիսի 2001թ. թիվ 30/117՝ «Քվեարկությունից հետո ընտրական տեղամասերից ընտրական փաստաթղթերը շրջանային (քաղաքային) ընտրական հանձնաժողովներ ներկայացնելու կարգի մասին» որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
փետրվարի 25-ի
թիվ 3/25 որոշման |
Կ Ա Ր Գ
Քվեարկությունից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովներում ընտրական փաստաթղթերը փաթեթավորելու և դրանք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու
Քվեարկության ավարտից հետո քվեարկության արդյունքների ամփոփման նիստում տեղամասային ընտրական հանձնաժողովն առանձին-առանձին փաթեթավորում, սոսնձում և կնքում է՝
1. չօգտագործված և ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները՝ ԼՂՀ ԿԸՀ-ի 25.02. 2005թ. թիվ 3/16 որոշմամբ սահմանված կարգով.
2. ընտրողների ցուցակները (որտեղ նշված են նրանց անձնագրային տվյալները և ստորագրությունները).
3. քվեատուփում առկա՝ հաշվարկված և տեսակավորված՝
ա) յուրաքանչյուր կուսակցության կամ թեկնածուի օգտին տրված վավեր քվեաթերթիկները,
բ) բոլորին դեմ քվեաթերթիկները,
գ) անվավեր քվեաթերթիկները,
դ) չսահմանված նմուշի քվեաթերթիկները:
Տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունները կազմելուց հետո, դրանց մեկ օրինակը փաթեթավորվում է հիմք համարվող փաստաթղթերի հետ:
Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը, գործավարության մատյանը, կնիքը, փաթեթավորված, սոսնձված և կնքված քվեաթերթիկների փաթեթները ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամ հետո ներկայացնում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
Փաթեթավորված, սոսնձված և կնքված փաստաթղթերի յուրաքանչյուր փաթեթ կարող է ստորագրվել հանձնաժողովի նիստին ներկա ցանկացող անդամների կողմից:
Տեղամասային և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին տեղափոխող ավտոմեքենաները կարող են ուղեկցել վստահված անձինք, միջազգային և տեղական դիտորդներն ու զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները:
Քվեարկությունից հետո զինծառայողների ցուցակներն ուղարկվում են ԿԸՀ և պահվում առնվազն երկու ամիս:
Ընտրատարածքում ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրական բոլոր փաստաթղթերը՝ բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող փաստաթղթերի, սահմանված կարգով ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
փետրվարի 25-ի
թիվ 3/25 որոշման |
Ս Տ Ա Ց Ա Կ Ա Ն
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների ընտրական փաստաթղթերն ընդունելու վերաբերյալ
200 __թ. ______________________- ին, ժամը _____-ին թիվ______ ընտրատարածքի
ամիս, ամսաթիվ
___________________________ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ
_______________________________________ -ից ընտրատարածքային ընտրական
անուն, ազգանուն
հանձնաժողովն ստացավ.
ա) ընտրական փաստաթղթերի սոսնձված (զմռսված) և կնքված փաթեթը _________
բ) գործավարության մատյանը
գ) ամփոփիչ և անճշտությունների վերաբերյալ արձանագրությունների մեկ օրինակը
դ) թիվ ________ կնիքը:
Հանձնեց _____________________ Ստացավ ________________________
ՏԸՀ նախագահ ԸԸՀ պատասխանատու անդամ
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |