Համարը 
Թիվ 35/139
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.20/16(57)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
30.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ՄԱՐՎԱԾ, ՏԵՍԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«09» հունիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 697

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«30» մայիսի 2007թ.

Թիվ 35/139

 ք. Ստեփանակերտ

 

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ, ՄԱՐՎԱԾ, ՏԵՍԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ԵՎ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ՓԱԹԵԹԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 6-րդ կետով, 61-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով և 62-րդ հոդվածի 9-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/16 որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 30-ի

թիվ 35/139 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու, մարված, տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները և ընտրողների ցուցակները փաթեթավորելու

 

1. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկն անհապաղ մարվում է: Քվեաթերթիկի մարման մասին գործավարության մատյանում կազմվում է համապատասխան արձանագրություն:

2. Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարվում են դրանք ներքևի աջ կամ ձախ անկյունից կտրելու միջոցով, սակայն այնպես, որ չվնասվեն հանձնաժողովի անդամների՝ քվեաթերթիկի վրա առկա ստորագրությունները:

3. Քվեարկության արդյունքներն ամփոփելիս, որպես մարված քվեաթերթիկների թիվ արձանագրվում է չօգտագործված (այդ թվում` խոտանված) քվեաթերթիկների և ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների թվերի գումարը:

4. Մարված բոլոր քվեաթերթիկները փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում):

5. Ընտրողների ցուցակները և ընտրողների լրացուցիչ ցուցակները՝ կից վճիռներով և լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքներով, փաթեթավորվում են մեկ փաթեթում (ծրարում):

6. Հանրապետության Նախագահի ընտրություններն այլ ընտրությունների (հանրաքվեի) հետ անցկացվելու դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Հանրապետության Նախագահի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված փաթեթում (ծրարում):

Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրությունների ընտրական փաստաթղթերի համար նախատեսված փաթեթում (ծրարում):

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում ընտրողների ցուցակների փաթեթը (ծրարը) տեղադրվում է համայնքի ղեկավարի ընտրության ընտրական փաստաթղթերի համար նախատեսված փաթեթում (ծրարում):

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորված և հաշվարկված քվեաթերթիկները փաթեթավորվում են ըստ տեսակների՝ առանձին փաթեթներում (ծրարներում)՝

ա) յուրաքանչյուր թեկնածուին կամ կուսակցությանը (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկները.

բ) թեկնածուին դեմ քվեարկված քվեաթերթիկները (մեկ թեկնածու քվեարկվելու դեպքում).

գ) անվավեր քվեաթերթիկները.

դ) չսահմանված նմուշի քվեաթերթիկները:

8. Փաթեթը (ծրարը) փակման մասում կնքվում է հանձնաժողովի կնիքով և ստորագրվում հանձնաժողովի երեք անդամի կողմից: Հանձնաժողովի մյուս անդամները և /կամ/ վստահված անձինք ևս իրավունք ունեն ստորագրելու փաթեթների վրա:

9. Սույն կարգում սահմանված գործառույթների վերաբերյալ համապատասխան գրառումներ է կատարվում հանձնաժողովի գործավարության մատյանում:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան