| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«3» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 348
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» փետրվարի 2005թ. |
Թիվ 3/16 |
ք.Ստեփանակերտ
ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ, ԸՆՏՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՈՉ ՃԻՇՏ ԼՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԵՏ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԶՄՌՍԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 4-րդ կետով և 61-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 06 հուլիսի 2001թ. թիվ 30/121 «Չօգտագործված քվեաթերթիկների մարման կարգի մասին» որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
փետրվարի 25-ի
թիվ 3/16 որոշման |
Կ Ա Ր Գ
Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու
1. Սույն կարգը սահմանում է ընտրությունների ավարտից հետո չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկները մարելու և զմռսելու կարգը:
2. Չօգտագործված քվեաթերթիկները հաշվարկվում և ներքևի աջ կամ ձախ անկյունից եռանկյունաձև կտրվում են:
3. Ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկները մարվում են անհապաղ՝ քվեաթերթիկը հավասար ծալվում և ծալվածքի կենտրոնական մասում կտրվում է այնպես, որ յուրաքանչյուր քվեաթերթիկ պահպանի իր եզրային ամբողջականությունը:
4. Չօգտագործված քվեաթերթիկները առանձին, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկներն առանձին հաշվարկվելուց և սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ձևով մարվելուց հետո փաթեթավորվում, սոսնձվում և կնքվում են:
5. Նշված գործողությունների վերաբերյալ գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:
6. Չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված (վնասված) և հետ վերադարձված քվեաթերթիկների փաթեթները ընտրական մյուս փաստաթղթերի հետ՝ ընտրությունների ավարտից ոչ ուշ, քան 14 ժամվա ընթացքում ներկայացվում են համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |