Համարը 
N 41-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 19/54 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001554

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 41-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ

27-Ի ԹԻՎ 19/54 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 7-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) միաժամանակ երկու և ավելի ընտրություն անցկացվելու դեպքում յուրաքանչյուր ընտրության քվեարկությունը կազմակերպելու նպատակով տեղամասային կենտրոնում տեղադրվում է մեկ քվեատուփ.

2) կախված քվեաթերթիկի չափսերից` 750-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասում նույն ընտրության քվեարկությունը կազմակերպելու նպատակով կարող է օգտագործվել երկու քվեատուփ` դրանք իրար վրա տեղադրելու միջոցով.

3) քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփերի դատարկ լինելը, փակում, հատուկ կապիչներով կնքում է քվեատուփերը և տեղադրում տեղամասային կենտրոնում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում.

4) նույն ընտրության քվեարկության համար նախատեսված քվեատուփերից առաջինը լցվելուց հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը հատուկ կապիչով փակում է քվեատուփի ճեղքը և փոխում քվեատուփերի դասավորվածությունը` լցված քվեատուփը տեղադրելով ներքևում.

5) քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ երկրորդ քվեատուփը բացվում է առաջին քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեսակավորելուց հետո:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը սահմանելու մասին» թիվ 19/54 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ