Համարը 
Թիվ 19/54
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.10.20/26(35)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
27.09.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.09.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «04» հոկտեմբերի 2006թ.

Պետական գրանցման թիվ 601

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«27» սեպտեմբերի 2006թ.

 Թիվ 19/54

 ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՔՎԵԱՏՈՒՓԵՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ  է.

Սահմանել տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու կարգը` համաձայն հավելվածի:

 

 

 ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ`

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2006թ. սեպտեմբերի 27-ի

թիվ 19/54 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Տեղամասային կենտրոնում մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու

 

 1. Նույն օրը տարբեր ընտրություններ (ընտրություն և հանրաքվե) անցկացվելու դեպքում, յուրաքանչյուր ընտրության (հանրաքվեի) համար` քվեարկությունը կազմակերպելու նպատակով, տեղամասային կենտրոնում տեղադրվում է առնվազն մեկ քվեատուփ:

 2. Հաշվի առնելով քվեաթերթիկի չափերը և ընտրական տեղամասում ընտրողների թիվը, 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասում քվեարկությունը կազմակերպելու նպատակով, մեկ ընտրության համար կարող է օգտագործվել մեկից ավելի քվեատուփեր` տեղադրելով դրանք իրար վրա:

 3. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ստուգում է քվեատուփի (քվեատուփերի) դատարկ լինելը, փակում, կնքում է (հատուկ կապիչներով փակում է) քվեատուփը (քվեատուփերը) և տեղադրում տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք ունեցող անձանց համար տեսանելի տեղում:

 4. Միևնույն ընտրության համար նախատեսված` իրար վրա դասավորված քվեատուփերից առաջինը լցվելուց հետո, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակում, կնքում է (հատուկ կապիչներով փակում է) քվեատուփի ճեղքը և փոխում քվեատուփերի դասավորվածությունը` լցված քվեատուփը տեղադրելով ներքևում:

 5. Տեղամասային կենտրոնում միևնույն ընտրության համար մեկից ավելի քվեատուփեր օգտագործելու դեպքում քվեարկության արդյունքների ամփոփման ժամանակ հաջորդ քվեատուփը բացվում է առաջին քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկները սահմանված կարգով տեսակավորելուց հետո:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

 հանձնաժողովի քարտուղար`

Ռ. Նազարյան