| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001526 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 13-Ն |
ք.Ստեփանակերտ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ԸՆՏՐՈՂՆԵՐԻ
ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 34/122
ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 38/152 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ որոշումները.
1) 2007 թվականի մայիսի 23-ի «Ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքի ձևը սահմանելու մասին» թիվ 34/122.
2) 2007 թվականի հունիսի 28-ի «Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» թիվ 38/152:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 13-Ն որոշման |
N_______
« ____» _____________ 20 թ.
ՏԵՂԵԿԱՆՔ
Ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու մասին
Քաղ. _______________________________________________________________________________
անուն, հայրանուն, ազգանուն
Անձնագիր ___________________________________________________________________________
սերիա, համար
Հաշվառված __________________________________________________________________________
հաշվառման վայր
Դուրս է մնացել թիվ _____ ընտրատարածքի թիվ __________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից:
Խնդրում եմ ընդգրկել թիվ _____ ընտրատարածքի _________________________թիվ__________
համայնքը՝ ՏԻՄ ընտրության դեպքում
ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում:
Ներկայացվում է տեղամասային ընտրական հանձնաժողով:
_____________________________________________________ _________________
լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն ստորագրություն
«___» _____________ 20 թվական
Կ.Տ.
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |