| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«03» հուլիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 707 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
|
«28» հունիսի 2007թ. |
Թիվ 38/152 |
ք. Ստեփանակերտ
ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ՀԻՆԳ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ ու 7-րդ կետերով, 141-րդ հոդվածով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու, ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումներով քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը յուրաքանչյուր ոք կարող է դիմել առաջին ատյանի դատարան կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման անձնագրային ծառայություն:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված՝ սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման հավելվածով հաստատված տեղեկանք՝ առաջին ատյանի դատարան կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման անձնագրային ծառայություն ներկայացնելու համար:
3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները դատարանի վճռի կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման անձնագրային ծառայության տեղեկանքի հիման վրա կազմում են ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ կցելով դատարանի վճռի պատճենը կամ վերոնշյալ տեղեկանքը:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են դատարանի վճռով կամ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման անձնագրային ծառայության տեղեկանքով ընտրության ներկայացած քաղաքացուն ԼՂՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տրամադրել քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) և թույլատրել մասնակցելու քվեարկությանը:
5. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են երկու օրինակից: Լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:
6. Ընտրողների լրացուցիչ ցուցակի մեկ օրինակը, դատարանի վճիռների պատճենները և ոստիկանության համապատասխան ստորաբաժանման անձնագրային ծառայության տեղեկանքները ընտրողների հիմնական ցուցակների հետ փաթեթավորվում են ընտրական մյուս փաստաթղթերի հետ միասին և սահմանված կարգով ներկայացվում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:
Լրացուցիչ ցուցակի երկրորդ օրինակը քվեարկությունից հետո փակցվում է տեղամասային կենտրոնում ընտրողների հիմնական ցուցակների կողքին՝ մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:
7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» թիվ 4/43 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. հունիսի 28-ի
թիվ 38/152 որոշման |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ
Քաղաքացի_______________________________________________________________
/Ազգանուն, անուն հայրանուն/
Անձնագիր՝ սերիա ________ համար ___________________________________________
Հաշվառված ________________________ փողոց ________________________________
/գյուղ, քաղաք/
շենք _____________________ բնակարան /տուն/_________________________________
Հաշվառված է թիվ _____ ընտրատարածքի, թիվ _____________ընտրական տեղամասի տարածքում, սակայն տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ:
Ներկայացվում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանման անձնագրային ծառայություն կամ առաջին ատյանի դատարան:
|
Տեղամասային ընտրական
հանձնաժողովի նախագահ
|
_________________
/ստորագրություն/ |
Կ.Տ.
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |