| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«18» մարտի 2011թ.
պետական գրանցման համարը 3001128 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«16» մարտի 2011թ. |
N 7/19-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի փետրվարի 25-ի «Ընտրողների ցուցակում ինքնուրույն ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողի քվեարկությանը մասնակցելու կարգի մասին» թիվ 3/21 որոշման.
1) նախաբանում «կետով և 58-րդ հոդվածի 3-րդ կետով» բառերը փոխարինել «մասով և 57-րդ հոդվածի 5-րդ մասով» բառերով.
2) 1-ին կետից հանել «, դիտորդների» բառը.
3) 2-րդ կետի «որոշման հավելվածի արձանագրությունը» բառերը փոխարինել «որոշմամբ հաստատված արձանագրության ձևը» բառերով:
2.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005 թվականի մարտի 4-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» թիվ 4/40 որոշման նախաբանում «50-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով» բառերը փոխարինել «42-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով և 502-րդ հոդվածի 1-ին մասով» բառերով:
3.Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը և լրագրողների վկայականների ձևերը հաստատելու մասին» թիվ 19/55 որոշմամբ հաստատված՝
1) թիվ 1 հավելվածի՝
ա. 4-րդ կետում «քարտուղարը» բառից հետո լրացնել «և մամուլի քարտուղարը» բառերը.
բ. 15-րդ կետում «քարտուղարը» բառից առաջ լրացնել «մամուլի» բառը և հանել «աշխատակազմ» բառը.
գ. 17-րդ կետում «հանձնաժողովի աշխատակազմ» բառերը փոխարինել «հանձնաժողով» բառով.
2) թիվ 2 հավելվածի՝
ա. «քարտուղար» բառը փոխարինել«նախագահ» բառով.
բ. հանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վկայականի ձևը.
գ. «С. НАСИБЯН» բառերը փոխարինել «Ф.И.О.» բառերով:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2006 թվականի սեպտեմբերի 27-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը սահմանելու և դիտորդների վկայականների ձևերը հաստատելու մասին» թիվ 19/56 որոշմամբ հաստատված՝
1) թիվ 1 հավելվածի՝
ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետը լրացնել «և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին» բառերով.
բ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:».
3) թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի «Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 34/121 որոշմամբ սահմանված թիվ 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N2 հավելվածի.
6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգի մասին» թիվ 34/123 որոշմամբ սահմանված կարգի 1-ին կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժինը կամ ոստիկանության» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի կամ նրա» բառերով.
7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի «Համապետական ընտրությունների ժամանակ ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև տուն-ինտերնատում մշտապես բնակվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության կարգը սահմանելու մասին» թիվ 34/124 որոշմամբ սահմանված կարգի 2-րդ կետի՝
1) «3» թիվը փոխարինել «4» թվով.
2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին (այսուհետ լիազոր մարմին)» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:
8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 28-ի «Քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» թիվ 38/152 որոշման 1-4-րդ և 6-րդ կետերի և հավելվածի «ոստիկանության համապատասխան ստորաբաժանման անձնագրային ծառայության» բառերը փոխարինել «լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման» բառերով՝ իրենց համապատասխան հոլովաձևերով:
9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի սեպտեմբերի 15-ի «Համայնքի ղեկավարի և ավագանու անդամների ընտրությունների քվեաթերթիկների ձևերը և շարադրանքը սահմանելու մասին» թիվ 47/178 որոշմամբ սահմանված թիվ 3 հավելվածի 1-7 սյունակներում «Լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը, հայրանունը» բառերը փոխարինել «Լրացվում է թեկնածուի ազգանունը, անունը» բառերով:
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 2-ի «Համապետական ընտրությունների դեպքում քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացու վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի և հաշվառման վայրի ընտրողների ցուցակից քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևերը սահմանելու մասին» N82/297-Ն որոշման նախաբանի «մասի 3-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «մասով» բառով:
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2011 թվականի մարտի 16-ի N 7/19-Ն որոշման |
| |
«Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2006թ. սեպտեմբերի 27-ի
թիվ 19/56 որոշման |
|
ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ
ՎԿԱՅԱԿԱՆ N ______
___________________________________
կազմակերպության անվանումը
___________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
Հավատարմագրված է մինչև _________ 20 թ.
Կ.Տ.
ՆԱԽԱԳԱՀ՝ ___________ ______________
ա.ա.հ.
Տրված է՝ «___» __________20 թ. |
|
THE REPUBLIC OF NAGORNO KARABAKH
CENTRAL ELEKTORAL COMMISSION
INTERNATIONAL OBSERVER
Certificate N ______ __________________________________________
organization __________________________________________
name, surname
Valid till _______________ 20 .
Chairman ___________ _______________
Date of issue ___________20 .
|
|
ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ
ՎԿԱՅԱԿԱՆ N ______
__________________________________________
կազմակերպության անվանումը
_________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն
Հավատարմագրված է մինչև՝ ____________20 թ.
Կ.Տ.
ՆԱԽԱԳԱՀ՝ ___________ ______________
ա.ա.հ.
Տրված է՝ «___» __________20 թ. |
|
НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА
ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ
МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ
Удостоверение N ______
____________________________________________
наименование организации
___________________________________________
Ф.И.О
Действителен до ___________20 г.
М.П.
Председатель _____________ _____________
Ф.И.О
Дата выдачи ______________20 г. |
|
ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ
ՎԿԱՅԱԿԱՆ N ______
___________________________________
կազմակերպության անվանումը
___________________________________
ազգանուն, անուն, հայրանուն
Հավատարմագրված է մինչև՝ ___________ 20 թ.
Կ.Տ.
ՆԱԽԱԳԱՀ՝ ___________ ______________
ա.ա.հ.
Տրված է՝ «___» __________20 թ. |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով
________________________________ ընտրություններ
«____» ________________ 20 թ.
ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ
Վկայական N _____
____________________________________________________
ազգանում, անուն, հայրանունը
____________________________________________________
կազմակերպության անվանումը
Դիտորդական առաքելություն
իրականացնող կազմակերպության
Կ.Տ.
Հանձնաժողովի նախագահ` _____________________
ստորագրություն
ԿԸՀ Կ.Տ.
Տրված է
«____» ___ __________ 20 թ.
Վավերական է
մինչև ընտրությունների ավարտից 10 օր հետո,
Վկայականն ուժի մեջ է`
անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում
|
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ |
Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ» |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2011 թվականի մարտի 16-ի N 7/19-Ն որոշման
«Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23–ի
թիվ 34/121 որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ
1.Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ:
2. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են տվյալ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև այդ համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող քաղաքացիները: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:
3. Համայնքի ղեկավարը հայտը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐ՝ |
Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ» |