| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մայիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 675 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» մայիսի 2007թ. |
Թիվ 34/121 |
ք.Ստեփանակերտ
ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/14, «Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար քաղաքացիների կողմից ներկայացվող հայտի ձևը հաստատելու մասին» թիվ 3/18, «Համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/23 և «Համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու նկատմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահսկողություն իրականացնելու կարգի մասին» թիվ 3/24 որոշումները:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված 1
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի
թիվ 34/121 որոշման |
Կ Ա Ր Գ
Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմվում է ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների:
2. Համայնքի ընտրողների ցուցակներում ընդգրկվում են նաև այն քաղաքացիները, որոնց անձնագրերում առկա է նշում այդ համայնքում փաստացի բնակության վայրի մասին:
3. Այն քաղաքացիները, ովքեր ունեն ըստ բնակության վայրի ժամանակավոր հաշվառում, ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
4. Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ ներկայացնելու դեպքում:
5. Քաղաքացիներն ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտը ներկայացնում են իրենց համայնքի ղեկավարին` քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ, կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժին (այսուհետ` լիազոր մարմին) կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ:
Հայտին կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրի մասին: Բազմաբնակարան բնակելի շենքում բնակվելու դեպքում բնակության վայրի մասին տեղեկանքը տրվում է համատիրությունից կամ բնակշահագործման գրասենյակից, սեփականության իրավունքով անհատ քաղաքացիներին պատկանող սեփական տներում բնակվելու դեպքում` թաղային լիազորից, իսկ այլ դեպքերում՝ բնակության վայրի մասին տեղեկանք տալու լիազորություն ունեցող մարմնի կամ անձի կողմից:
6. Համայնքի ղեկավարը հայտը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:
Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում` այդ մասին գրավոր տեղեկացնելով քաղաքացուն:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի
թիվ 34/121 որոշման |
__________________________________________________________________
(նշվում է համայնքի կամ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)
____________________________________________
Հ Ա Յ Տ
Ընտրողների ցուցակում ընդգրկվելու
Ես՝___________________________________________________________________________
(ազգանուն , անուն, հայրանուն,
Ծնված` _______________________________________________________________________
ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)
Անձնագիր_____________________________________________________________________
(սերիա, համար, ում կողմից է տրված)
«____» ___________________ - - - թվականից առանց հաշվառման բնակվում եմ
_____________________________________________________________________________
(բնակության վայրի հասցեն)
_____________________________________________________________________________
Խնդրում եմ ինձ ընդգրկել _______________________________համայնքի ընտրողների ցուցակում:
Կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրից:
ՀԱՅՏԱՏՈւ ________________________ _________________
(ազգանուն) (ստորագրություն)
«____» _______________ 200 թվական
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |