Համարը 
Թիվ 3/23
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.06.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«3» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 355

ԼՂՀ արդրադատության նախարար

_____________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» փետրվարի 2005թ.

Թիվ 3/23

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

փետրվարի 25-ի

թիվ 3/23 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու

 

1. Ընտրողների ցուցակները կազմում և վարում են համայնքների ղեկավարները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան:

2. Ընտրողների ցուցակները մշտապես վարվող փաստաթղթեր են և կազմվում են համայնքներում՝ ըստ ընտրական տեղամասերի՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևով: Ընտրողների ցուցակները վերանայվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր և հունիս ամիսներին:

3. Ընտրողների ցուցակները վերանայելուց առնվազն 30 օր, իսկ յուրաքանչյուր ընտրությունից 60 օր առաջ՝

ա) ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայությունները համայնքի ղեկավարին են ներկայացնում ընտրողների ցուցակների վերջին վերանայումից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ համայնքում հաշվառված և հաշվառումից դուրս եկած ընտրողների ցուցակը.

բ) զինկոմիսարիատները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում այն ծառայողների ցուցակները, որոնք ժամկետային զինվորական ծառայության մեկնելիս կամ վարժական հավաքներում գտնվելիս չեն հանվել հաշվառումից.

գ) Ստեփանակերտ քաղաքում և շրջաններում համապատասխան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները համայնքի ղեկավարին են ներկայացնում տվյալ համայնքում ընտրողների ցուցակների վերջին վերանայումից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ համայնքում հաշվառված մահացածների ցուցակը:

4. Համայնքի ղեկավարը նշված և այլ տեղեկատվություն ստանալուց հետո ընտրողների ցուցակներում կատարում է համապատասխան ուղղումներ, կազմում է ընտրողների ցուցակները՝ ըստ տեղամասերի, և քվեարկության օրվանից 45 օր առաջ տրամադրում է ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայությանը, վերջինս 3 օրվա ընթացքում կատարում է ստուգում և ստորագրելով և, կնքելով ցուցակների յուրաքանչյուր էջը, վերադարձնում է համայնքի ղեկավարին:

5. Համայնքի ղեկավարը, քվեարկության օրվանից 40 օր առաջ, ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջն իր և ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայության կողմից ստորագրված և կնքված, տալիս է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և ոստիկանության համապատասխան ծառայությանը:

6. Ցուցակները տեղամասային կենտրոնում փակցվելուց հետո համայնքի ղեկավարը 5-օրյա պարբերականությամբ վերոհիշյալ կազմակերպություններից ստանալով նոր տեղեկություններ, քննարկում է ցուցակների անճշտությունների վերաբերյալ քաղաքացիներից, հանձնաժողովի անդամներից ստացված դիմումները և կայացնում համապատասխան որոշումներ, որոնք ստորագրվում և կնքվում են տվյալ համայնքի ղեկավարի և ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայության ղեկավարի կողմից, 8-օրյա պարբերականությամբ տեղամասային կենտրոնները տնօրինող հաստատության ղեկավարին (իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին) է տրամադրում ընտրողների ցուցակներում ուղղումներ կատարելու մասին իր որոշումները, որոնք անհապաղ փակցվում են ընտրական տեղամասերում՝ ընտրողների ցուցակների մոտ:

7. Ընտրողների՝ ճշտված և վերանայված ցուցակների յուրաքանչյուր էջն իր և ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայության ղեկավարի կողմից ստորագրելուց և կնքելուց հետո, համայնքի ղեկավարը՝ ընտրություններից 2 օր առաջ, 2 օրինակ տալիս է տեղամասային ընտրական հանձնաժողովին և 1 օրինակ՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան