Համարը 
Թիվ 34/121
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.06/15(56)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
23.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«29» մայիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 675

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» մայիսի 2007թ.

Թիվ 34/121

ք.Ստեփանակերտ

 

ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/14, «Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու համար քաղաքացիների կողմից ներկայացվող հայտի ձևը հաստատելու մասին» թիվ 3/18, «Համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու կարգը սահմանելու մասին» թիվ 3/23 և «Համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու նկատմամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովի և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից վերահսկողություն իրականացնելու կարգի մասին» թիվ 3/24 որոշումները:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23–ի թիվ 34/121 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ

 

1.Նույն անձը կարող է ընդգրկվել միայն մեկ համայնքի ընտրողների ցուցակում և միայն մեկ անգամ:

2. Համայնքի ընտրողների ցուցակում ընդգրկվում են տվյալ համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և ընտրելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք, ինչպես նաև այդ համայնքում բնակվող և որևէ համայնքում հաշվառում չունեցող քաղաքացիները: Ընտրելու իրավունք ունեցող և հաշվառում չունեցող քաղաքացիները քվեարկության օրվանից մինչև 21 օր առաջ իրենց համայնքի ղեկավարին, իսկ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան մինչև 15 օր առաջ` նաև լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին ներկայացնում են ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ հայտ: Հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրողների ցուցակում ընդգրկվում են բնակության վայրի մասին տեղեկանքի հիման վրա:

3. Համայնքի ղեկավարը հայտը ստանալուց հետո` 2 օրվա ընթացքում, հայտը և դրան կից փաստաթղթերը ներկայացնում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարին:

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման ղեկավարը հայտը ստանալուց հետո` մեկ օրվա ընթացքում, սահմանված բավարար հիմքերի առկայության դեպքում հաշվառում չունեցող քաղաքացուն ընդգրկում է նրա բնակության վայրի ընտրողների ցուցակում:

(Հավելված 1-ը խմբ. 16.03.2011 N7/19)

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան 

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի

թիվ 34/121 որոշման

__________________________________________________________________

(նշվում է համայնքի կամ լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

____________________________________________

 

Հ Ա Յ Տ

 

Ընտրողների ցուցակում ընդգրկվելու

Ես՝___________________________________________________________________________

                                                         (ազգանուն , անուն, հայրանուն,

Ծնված` _______________________________________________________________________

                                                     ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ)

Անձնագիր_____________________________________________________________________

                                                          (սերիա, համար, ում կողմից է տրված)

 

«____» ___________________ - - - թվականից առանց հաշվառման բնակվում եմ

 

_____________________________________________________________________________

                                                      (բնակության վայրի հասցեն)

_____________________________________________________________________________

 

Խնդրում եմ ինձ ընդգրկել _______________________________համայնքի ընտրողների ցուցակում:

 

Կից ներկայացվում է տեղեկանք բնակության վայրից:

 

ՀԱՅՏԱՏՈւ ________________________               _________________

                               (ազգանուն)                                  (ստորագրություն)

 

                                 «____» _______________ 200 թվական

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան