Համարը 
Թիվ 3/24
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.06.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«3» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 357

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» փետրվարի 2005թ.

Թիվ 3/24

ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկում է համայնքների ղեկավարների և ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայությունների համատեղ աշխատանքը ԼՂՀ ընտրական օրենսգրքով և ԼՂՀ ԿԸՀ-ի 25.02.2005թ. թիվ 3/23 որոշմամբ սահմանված կարգով համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու ուղղությամբ:

2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վերահսկողություն են իրականացնում համայնքների ղեկավարների կողմից քվեարկության օրվանից 40 օր առաջ տեղամասային կենտրոններին, իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովներին՝ 2 օր առաջ, ընտրողների ցուցակները տրամադրելու և քաղաքացիների, վստահված անձանց ու հանձնաժողովների անդամների դիմումների հիման վրա ընտրողների ցուցակներում կատարվող գործընթացի նկատմամբ:

3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները տեղամասային ընտրական հանձնաժողովների աջակցությամբ, տվյալ ընտրատարածքի տեղամասերի ընտրողների ցուցակների ճշգրտությունը պարզում են ցուցակներում ընտրողների փաստացի քանակի առնվազն հինգ տոկոսի ընտրանքային ստուգման միջոցով:

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամը՝ հանրապետության ամբողջ տարածքում, իսկ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը՝ տվյալ ընտրատարածքում, իրավունք ունի ստանալ ցանկացած տեղեկատվություն համայնքների ղեկավարներից և ոստիկանության համապատասխան անձնագրային ծառայություններից՝ ընտրողների ցուցակների կազմման, վարման և կատարված փոփոխությունների հիմնավորումների վերաբերյալ:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան