| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«3» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 346
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» փետրվարի 2005թ. |
Թիվ 3/14 |
ք.Ստեփանակերտ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԱՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածներով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Տվյալ համայնքում ժամանակավորապես կամ մշտապես բնակվող և հաշվառում չունեցող քաղաքացիները ընդգրկվում են տվյալ համայնքի ընտրողների ցուցակում, եթե նրանց անձնագրերում, համաձայն ԼՂՀ կառավարության 23.03.1999թ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անձնագրային համակարգի հետագա կատարելագործման մասին» թիվ 53՝ որոշման, կատարված է նշում բնակության վայրի մասին: Բնակության վայրի մասին նշում կատարում են ոստիկանության մարմինների համապատասխան բաժինները՝ քաղաքացիների դիմելուց հետո եռօրյա ժամկետում:
2. 1-ին կետում նշված քաղաքացիները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ համայնքի ղեկավարին են ներկայացնում ընտրողների ցուցակում իրենց ընդգրկելու վերաբերյալ հայտ, որում նշվում է ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, հաշվառման վայրի հասցեն: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտի հետ ներկայացվում է անձնագրի պատճենը և տեղեկանք մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարից տվյալ համայնքի ընտրողների ցուցակներից հանված լինելու և դրանցում ընդգրկված չլինելու մասին:
3. Համայնքի ղեկավարը եռօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից երկու օր առաջ, քննարկում է տրված հայտերը, կայացնում որոշումներ, քաղաքացիներին գրավոր տեղեկացնում իրենց հայտերի քննարկման արդյունքների մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 04 հուլիսի 2001թ. թիվ 29/103 «Հաշվառում չունեցող քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |