| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մայիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 677 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» մայիսի 2007թ. |
Թիվ 34/123 |
ք.Ստեփանակերտ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետով և 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու մասին» թիվ 4/31 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի
թիվ 34/123 որոշման |
Կ Ա Ր Գ
Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների բաժինը կամ ոստիկանության համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքի ղեկավարի և տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր և քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովը սահմանում է ընտրական տեղամասերի՝ այդ թվում կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հիմնարկներում կազմավորված տեղամասերի հերթական համարները, հաստատում տեղամասերը՝ նշելով տեղամասային կենտրոնները և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
3. Ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան ընտրատարածքի համարն է, իսկ n-ը՝ ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը:
4. Համապետական, Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների և հանրաքվեի դեպքում տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների: Յուրաքանչյուր ընտրատարածքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից՝ մինչև տվյալ ընտրատարածքի հերթական վերջին ընտրական տեղամասը:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում տեղամասերը համարակալվում են ըստ համայնքների: Յուրաքանչյուր համայնքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից՝ մինչև այդ համայնքի հերթական վերջին ընտրական տեղամասը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները:
6. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համապետական կամ Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների կամ հանրաքվեի հետ համատեղ անցկացվելու դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների՝ սույն կարգի 4-րդ կետին համապատասխան:
7. Արտասահմանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված ընտրական տեղամասերը համարակալում է համապատասխան դիվանագիտական հիմնարկի կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարը՝ m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության գտնվելու վայրի (քաղաքի) անվանումն է, իսկ n-ը այդ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունում (քաղաքում) կազմավորված ընտրական տեղամասի հերթական համարը՝ յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից՝ մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |