| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մարտի 2012թ.
պետական գրանցման համարը 3001246 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» մարտի 2012թ. |
N 16/46-Ն |
ք. Ստեփանակերտ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 34/123 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
1. Սահմանել ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի «Ընտրական տեղամասերի հերթական համարները սահմանելու կարգի մասին» թիվ 34/123 որոշումը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2012 թվականի մարտի 22-ի N16/46-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանումը համայնքի ղեկավարի և տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասնակցությամբ կազմավորում է ընտրական տեղամասեր և քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ ներկայացնում տարածքային ընտրական հանձնաժողով:
2. Տարածքային ընտրական հանձնաժողովը սահմանում է ընտրական տեղամասերի` այդ թվում կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հիմնարկներում կազմավորված տեղամասերի հերթական համարները, հաստատում տեղամասերը` նշելով տեղամասային կենտրոնները և այդ տվյալները երկօրյա ժամկետում ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով:
3. Ազգային ժողովի ընտրությունների դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են m/n տեսքի թվազույգով, որտեղ m-ը համապատասխան ընտրատարածքի համարն է, իսկ n-ը` ընտրական տեղամասի հերթական համարը: Ընտրական տեղամասերը համարակալելիս նշվում է նաև տեղամասի գտնվելու վայրի (համայնքի) անվանումը:
4. Նախագահական ընտրությունների և հանրաքվեի դեպքում ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից` մինչև տվյալ տարածքի (շրջանի) հերթական վերջին ընտրական տեղամասը:
5. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում տեղամասերը համարակալվում են ըստ համայնքների: Ընտրական տեղամասերի համարակալումը կատարվում է սկսած 1-ից` մինչև հերթական վերջին ընտրական տեղամասը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների դեպքում յուրաքանչյուր տարածքային ընտրական հանձնաժողով համարակալում է այն համայնքների ընտրական տեղամասերը, որտեղ կազմակերպում և անցկացնում է ընտրությունները:
6. Եթե համայնքն ընդգրկում է մի քանի բնակավայր, ապա տվյալ համայնքի տեղամասերի համարակալումը կատարվում է m/n տեսքով, որտեղ m-ը տվյալ համայնքի համարն է, իսկ n-ը` համայնքն ընդգրկող տեղամասը (բնակավայրը), բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի:
7. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների հետ համատեղ անցկացվելու դեպքում ընտրական տեղամասերը համարակալվում են ըստ ընտրատարածքների` սույն կարգի 3-րդ կետին համապատասխան:
8. Արտասահմանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում կազմավորված ընտրական տեղամասերը համարակալում է համապատասխան դիվանագիտական հիմնարկի կամ հյուպատոսական ներկայացուցչության ղեկավարը` m/n տեսքի, որտեղ m-ը համապատասխան դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության գտնվելու վայրի (քաղաքի) անվանումն է, իսկ n-ը այդ դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունում (քաղաքում) կազմավորված ընտրական տեղամասի հերթական համարը` յուրաքանչյուր քաղաքի համար սկսած 1-ից` մինչև այդ քաղաքում կազմավորված հերթական վերջին տեղամասը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ` |
Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ |