| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«12» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 364
ԼՂՀ արդարադատության նախարար
____________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«4» մարտի 2005թ. |
Թիվ 4/31 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Ընտրական տեղամասերը համարակալել ա/բ տեսքի թվազույգով, ա թիվը արտահայտում է համապատասխան ընտրատարածքի համարը, իսկ բ թիվը՝ տվյալ ընտրատարածքի համապատասխան ընտրական տեղամասի համարը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |