Համարը 
Թիվ 3/21
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
25.02.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
25.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 04 հուլիսի 2001թ. թիվ 29/104՝ «Ընտրական ցուցակներում ստորագրելու կամ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողի իրավունքի մասին» որոշումը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«3» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 353

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«25» փետրվարի 2005թ.

Թիվ 3/21

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՂԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 56-րդ հոդվածի 2-րդ մասով և 57-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

(նախաբանը փոփ.16.03.2011 N 7/19-Ն) 

1. Ընտրողների ցուցակում ինքնուրույն ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողն իրավունք ունի դիմել այլ քաղաքացու օգնության, բացառությամբ՝ վստահված անձանց և ընտրական հանձնաժողովի անդամների:

(1-ին կետը փոփ.16.03.2011 N 7/19-Ն) 

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ քաղաքացիների գրանցումն իրականացող անդամը լրացնում է սույն որոշմամբ հաստատված արձանագրության ձևը, որը կցվում է գործավարության մատյանին: Քաղաքացին իրավունք ունի օգնել միայն քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող մեկ ընտրողի:

(2-րդ կետը փոփ.16.03.2011 N 7/19-Ն) 

3. Քվեարկությանը ինքնուրույն մասնակցելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող քաղաքացին ընտրողների ցուցակում ստորագրում է տվյալ ընտրողի տվյալների դիմաց, ինչպես նաև իրավունք ունի ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ և ընտրողի կամքով լրացնել քվեաթերթիկը:

4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ ԿԸՀ-ի 04 հուլիսի 2001թ. թիվ 29/104՝ «Ընտրական ցուցակներում ստորագրելու կամ քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողի իրավունքի մասին» որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

փետրվարի 25-ի

թիվ 3/21 որոշման

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Ընտրողների ցուցակում ինքնուրույն ստորագրելու և քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնելու մասին

 

Ես՝ թիվ _______ ընտրատարածքի թիվ __________________ տեղամասային ընտրական

հանձնաժողովի անդամ ____________________________________________________

                                                                               ազգանուն, անուն, հայրանուն

արձանագրում եմ , որ քվեարկությանն ինքնուրույն մասնակցելու հնարավորություն

չունեցող ընտրող _____________________________________ ____________________

                                                                                ազգանուն, անուն, հայրանուն, հասցեն

_______________________________________________________________________

                                                անձնագրային տվյալներ, ցուցակում հերթական համար

ցուցակում ստորագրելիս և քվեախցիկում ընտրություն կատարելիս օգնել է

քաղաքացի ______________________________________________________________

                                                                               ազգանուն, անուն, հայրանուն

_______________________________________________________________________

                                                      հասցեն, անձնագրային տվյալներ

 

Հանձնաժողովի նախագահ       _____________            __________________

                                                                                                                     ստորագրություն

Հանձնաժողովի անդամ          _____________              __________________

                                                                                                                    ստորագրություն

Օգնող քաղաքացի                 _____________              __________________

                                                                                                                    ստորագրություն

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

 Ռ. Նազարյան