| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մայիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 678 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» մայիսի 2007թ. |
Թիվ 34/124 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ, ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲՈՒԺՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ` ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 47-րդ հոդվածով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել համապետական ընտրություների ժամանակ, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև տուն-ինտերնատում մշտապես բնակվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության կարգը՝ համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի
թիվ 34/124 որոշման |
ԿԱՐԳ
Համապետական ընտրությունների ժամանակ, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև տուն-ինտերնատում մշտապես բնակվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների քվեարկության
1. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև տուն-ինտերնատում մշտապես բնակվող՝ քվեարկության օրը տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող քաղաքացիների համար քվեարկությունը կարող է կազմակերպվել ստացիոնար բժշկական հաստատությունում և տուն-ինտերնատում` քվեարկության օրը մինչև ժամը 18.00-ն:
2. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատության և տուն-ինտերնատի ղեկավարները քվեարկության օրվանից առնվազն 4 օր առաջ՝ մինչև 14.00-ն, լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարին է ներկայացնում ստացիոնար բուժման մեջ գտնվող, ինչպես նաև տուն-ինտերնատում մշտապես բնակվող՝ քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակը, նրանում նշելով քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (հայրանունը՝ եթե անձնագրում առկա է), ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը և հաշվառման վայրի հասցեն:
(2-րդ կետը փոփ.16.03.2011 N 7/19-Ն)
3. Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան տարածքային ստորաբաժանման ղեկավարը՝ ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող և տուն-ինտերնատում մշտապես բնակվող քաղաքացիներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, ԼՂՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածով ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջներին համապատասխան կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և տուն-ինտերնատում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ ստորագրելով և կնքելով այդ ցուցակի յուրաքանչյուր էջը և քվեարկության օրվանից 2 օր առաջ՝ ընտրողների վերջնական ցուցակի հետ միասին տրամադրում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:
4. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրը մինչև ժամը 8.00-ն հանձնաժողովի անդամների և հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ ստուգում է շրջիկ արկղի դատարկ լինելը և փակում ու կնքում է արկղը: Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանության արդյունքով որոշված՝ շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող հանձնաժողովի անդամին (այսուհետ` հանձնաժողովի անդամ) տրամադրում է շրջիկ արկղը, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և տուն-ինտերնատում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, այդ ցուցակում ընդգրկված ընտրողների թվից մինչև 3 տոկոս ավելի քանակով կնքված քվեաթերթիկներ` այդ մասին համապատասխան գրառում կատարելով գործավարության մատյանում:
Հանձնաժողովի անդամին անհրաժեշտության դեպքում կարող է ուղեկցել ոստիկանության աշխատակիցը:
5. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում և տուն–ինտերնատներում քվեարկողների քվեարկության կազմակերպմանը կարող են ներկա գտնվել նաև վստահված անձինք, դիտորդ-ներ և լրագրողներ:
6. Հանձնաժողովի անդամը ստուգում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող կամ տուն-ինտերնատում մշտապես բնակվող քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողների լրացուցիչ ցուցակում գտնում նրա անունը, հայրանունը, ազգանունը և հերթական համարը, լրացնում անձը հաստատող փաստաթղթի տվյալները և ընտրողը ստորագրում է այդ տվյալների դիմաց: Հանձնաժողովի անդամը քվեաթերթիկը հանձնում է ընտրողին:
7. Ընտրողը քվեաթերթիկը լրացնում է գաղտնի: Հանձնաժողովի անդամը հնարավորություն է ստեղծում ապահովելու ընտրողի քվեարկության գաղտնիությունը:
8. Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը քվեաթերթիկը ծալում է: Հանձնաժողովի անդամը բացում է շրջիկ արկղի ճեղքը և ընտրողին հնարավորություն ընձեռում քվեաթերթիկը արկղի մեջ գցելու համար:
9. Ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և տուն-ինտերնատում քվեարկության ավարտից հետո հանձնաժողովի անդամը փակում` հատուկ կապիչով կապում է շրջիկ արկղը և անհապաղ վերադառնում տեղամասային ընտրական հանձնաժողով:
10. Հանձնաժողովի անդամը տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է հանձնում շրջիկ արկղը, չօգտագործված, ընտրողի կողմից ոչ ճիշտ լրացված և հետ վերադարձված քվեաթերթիկները, ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում և տուն-ինտերնատում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակը, ինչի մասին համապատասխան գրառում է կատարվում գործավարության մատյանում:
Շրջիկ արկղը տեղադրվում է տեղամասային կենտրոնում, բոլորի համար տեսանելի տեղում:
11. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ժամը 20.00-ին տեղամասային կենտրոնում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ բացում է շրջիկ արկղը և նրանում գտնվող քվեաթերթիկները ծալված վիճակում մեկ-մեկ գցում քվեատուփի մեջ՝ դրանում գտնվող քվեաթերթիկների հետ հաշվարկելու համար:
(կարգը փոփ.16.03.2011 N 7/19-Ն)
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |