Համարը 
N 82/297-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2010.03.20/05(27)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
02.03.2010
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
02.03.2010
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2010
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«10» մարտի 2010թ.

պետական գրանցման համարը 3001032

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«2» մարտի 2010թ.

 N 82/297-Ն

ք. Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

(նախաբանը փոփ. 16.03.2011 N 7/19-Ն)

Սահմանել`

1. Համապետական ընտրությունների դեպքում քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացու վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի ձևը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

 

 

ՆԱԽԱԳԱՀ՝

 Ս. ՆԱՍԻԲՅԱՆ 

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ ԿԸՀ 2010թ. մարտի 2-ի

N 82/297-Ն որոշման

____________________________________________________________________

(նշվում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը)

 

ԴԻՄՈՒՄ

 

________________________________________________________ 20  թ. _____________«    »-ի

    (նշվում է «Հանրապետության Նախագահի» կամ «ԼՂՀ Ազգային ժողովի» բառերը)

ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար խնդրում եմ իմ վերաբերյալ տվյալները

ժամանակավորապես հանել ___________________________________________________________

                                                                            (նշվում է շրջանի, համայնքի անվանումը, հաշվառման վայրի հասցեն)

ընտրողների ցուցակից և ընդգրկել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի

ընտրողների լրացուցիչ ցուցակում:

 

Քվարկության օրը գտնվելու եմ__________________________________________________________

                                                (նշվում է քվեարկության օրը գտնվելու շրջանը, համայնքը և հասցեն)

_________________________________________________________________________________

 

Դիմող` _____________________________     ____________________

                            (ազգանուն, անուն, հայրանուն)                              (ստորագրություն)

 

«____» ______________ 20  թ.

 

Դիմումը կարող է ներկայացվել քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ: Քաղաքացին դիմումը ներկայացնում է անձամբ` իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն դիմումը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին:

Դիմումի ձևը տրամադրվում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման կողմից:

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ ԿԸՀ 2010թ. մարտի 2-ի

N 82/297-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու

և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ

 

Քաղ._______________________________________________________________________-ի 

(ազգանուն , անուն, հայրանուն)

Ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ ________________________________________________

Անձնագիր ____________________________________________________________________

(սերիա, համար, ում կողմից է տրված)

Հաշվառված___________________________________________________________________

   (նշվում է շրջանի, համայնքի անվանումը, հաշվառման վայրի հասցեն)

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են

_____________________________________________________________________________

     (նշվում է շրջանի, համայնքի անվանումը և հաշվառման վայրի հասցեն, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև

                                  7 օր առաջ ընկած ժամանակահատվածում` նաև ընտրական տեղամասի համարը)

ընտրողների ցուցակից և ընդգրկվել __________շրջանի__________________________ համայնքի,

________________________________ հասցեի, թիվ ________________ ընտրական տեղամասի

           (ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր

                          առաջ ընկած ժամանակահատվածում ստացված դիմումների դեպքում)

ընտրողների ցուցակում:

 

Լիազոր մարմնի կամ նրա համապատասխան

ստորաբաժանման ղեկավար ______________________          ___________________

                                                                   (ազգանունը)                                          (ստորագրությունը)

Կ.Տ.

 

«____» _____________ 20  թ.

 

Տեղեկանքը տրվում է միայն համապետական ընտրությունների դեպքում: Քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացին տեղեկանքը, անձը հաստատող փաստաթղթի հետ միասին, քվեարկության օրը ներկայացնում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն տեղեկանքը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին: