Համարը 
N 6-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 82/297-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001519

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

 ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 6-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 ԸՆՏՐՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԸՍՏ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ

 ՑՈՒՑԱԿԻՑ ԸՆՏՐՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԸՍՏ ԳՏՆՎԵԼՈՒ

ՎԱՅՐԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՏԵՂԱՄԱՍԻ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՑՈՒՑԱԿՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՐՏԻ 2-Ի N 82/297-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել`

1) համապետական ընտրությունների դեպքում քվեարկությանը մասնակցելու համար ընտրողի վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի ձևը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2010 թվականի մարտի 2-ի «Համապետական ընտրությունների դեպքում քվեարկությանը մասնակցելու համար քաղաքացու վերաբերյալ տվյալներն ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանելու մասին դիմումի և հաշվառման վայրի ընտրողների ցուցակից քաղաքացու տվյալները ժամանակավորապես հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ տեղեկանքի ձևերը սահմանելու մասին» N 82/297-Ն որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2015 թվականի հունվարի 28-ի N 6-Ն որոշման

 

_______________________________________________________________

նշվում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման անվանումը

 

ԴԻՄՈՒՄ

 

__________________________________________ 20     թ. __________ ____-ի

նշվում է «Հանրապետության Նախագահի» կամ «ԼՂՀ Ազգային ժողովի» բառերը                                    

 

ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար խնդրում եմ իմ վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանել ___________________________________________________________________________________

նշվում է շրջանի, համայնքի անվանումը, հաշվառման վայրի հասցեն         

 

ընտրողների ցուցակից և ընդգրկել քվեարկության օրն ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում:

Քվարկության օրը գտնվելու եմ_______________________________________________________________

                                                                նշվում է քվեարկության օրը գտնվելու շրջանը, համայնքը և հասցեն

_______________________________________________________________________________________

 

Դիմող`         _____________________________             ________________

                                    ազգանուն, անուն, հայրանուն                                           ստորագրություն

____ _______________ 20    թ.

 

Դիմումը կարող է ներկայացվել քվեարկության օրվանից մինչև 7 օր առաջ: Ընտրողը դիմումը ներկայացնում է անձամբ` իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր):

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն դիմումը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին:

Դիմումի ձևը տրամադրվում է լիազոր մարմնի կամ նրա համապատասխան ստորաբաժանման կողմից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2015 թվականի հունվարի 28-ի N 6-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

Հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ընտրողի տվյալները ժամանակավորապես

 հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ

ցուցակում ընդգրկելու վերաբերյալ

 

Քաղ.______________________________________________________________________________-ի

                                                                 ազգանուն , անուն, հայրանուն

Ծննդյան ամսաթիվ, ամիս, տարեթիվ ______________________________________________________

Անձնագիր __________________________________________________________________________

                                                              սերիա, համար, ում կողմից է տրված

Հաշվառված_________________________________________________________________________

                                                 նշվում է շրջանի, համայնքի անվանումը, հաշվառման վայրի հասցեն

 

վերաբերյալ տվյալները ժամանակավորապես հանվել են

_______________________________________________________________________________________

նշվում է շրջանի, համայնքի անվանումը և հաշվառման վայրի հասցեն, իսկ քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ ընկած ժամանակահատվածում` նաև ընտրական տեղամասի համարը

 

ընտրողների ցուցակից և ընդգրկվել _____________շրջանի___________________ համայնքի, _____________

 

 հասցեի, թիվ _________ ընտրական տեղամասի (ընտրական տեղամասի համարը նշվում է քվեարկության օրվանից 40-ից մինչև 7 օր առաջ ընկած ժամանակահատվածում ստացված դիմումների դեպքում) ընտրողների ցուցակում:

 

____________________________________________________                       _______________________

լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անուն, ազգանուն                                             ստորագրություն

 

Կ.Տ.

                              ____  _______________ 20   թ.

 

Տեղեկանքը տրվում է միայն համապետական ընտրությունների դեպքում: Քվեարկությանը մասնակցելու համար ընտրողը տեղեկանքը, անձը հաստատող փաստաթղթի հետ միասին, քվեարկության օրը ներկայացնում է համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների դեպքում սույն տեղեկանքը հնարավորություն է ընձեռում ըստ գտնվելու վայրի մասնակցելու միայն Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ