Համարը 
Թիվ 38/152
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.07/17(58)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.06.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.06.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
17.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ՀԻՆԳ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«03» հուլիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 707

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«28» հունիսի 2007թ.

 Թիվ 38/152

ք. Ստեփանակերտ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ՀԻՆԳ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 14-րդ հոդվածի 6-րդ ու 7-րդ կետերով, 141-րդ հոդվածով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Ընտրողների ցուցակներում անճշտությունները վերացնելու, ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումներով քվեարկությանը նախորդող հինգ օրվա ընթացքում և քվեարկության օրը յուրաքանչյուր ոք կարող է դիմել առաջին ատյանի դատարան կամ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում:

(1-ին կետը փոփ. 16.03.2011 N7/19-Ն)

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված՝ սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման հավելվածով հաստատված տեղեկանք՝ առաջին ատյանի դատարան կամ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում ներկայացնելու համար:

(2-րդ կետը փոփ. 16.03.2011 N7/19-Ն)

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները դատարանի վճռի կամ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքի հիման վրա կազմում են ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ կցելով դատարանի վճռի պատճենը կամ վերոնշյալ տեղեկանքը:

(3-րդ կետը փոփ. 16.03.2011 N7/19-Ն)

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են դատարանի վճռով կամ լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքով ընտրության ներկայացած քաղաքացուն ԼՂՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տրամադրել քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) և թույլատրել մասնակցելու քվեարկությանը:

(4-րդ կետը փոփ. 16.03.2011 N7/19-Ն)

5. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են երկու օրինակից: Լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:

6. Ընտրողների լրացուցիչ ցուցակի մեկ օրինակը, դատարանի վճիռների պատճենները և լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման տեղեկանքները ընտրողների հիմնական ցուցակների հետ փաթեթավորվում են ընտրական մյուս փաստաթղթերի հետ միասին և սահմանված կարգով ներկայացվում համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:

Լրացուցիչ ցուցակի երկրորդ օրինակը քվեարկությունից հետո փակցվում է տեղամասային կենտրոնում ընտրողների հիմնական ցուցակների կողքին՝ մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:

(6-րդ կետը փոփ. 16.03.2011 N7/19-Ն)

7. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկելու կարգի մասին» թիվ 4/43 որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. հունիսի 28-ի

թիվ 38/152 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ

 

Քաղաքացի_______________________________________________________________

                                                             /Ազգանուն, անուն հայրանուն/

Անձնագիր՝ սերիա ________ համար ___________________________________________

 

Հաշվառված ________________________ փողոց ________________________________

                                 /գյուղ, քաղաք/

շենք _____________________ բնակարան /տուն/_________________________________

 

Հաշվառված է թիվ _____ ընտրատարածքի, թիվ _____________ընտրական տեղամասի տարածքում, սակայն տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ:

 

Ներկայացվում է լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանում կամ առաջին ատյանի դատարան:

                  

Տեղամասային ընտրական

հանձնաժողովի նախագահ

 

 

_________________

 /ստորագրություն/

 

Կ.Տ.

(Հավելվածը փոփ. 16.03.2011 N7/19-Ն)

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան