Համարը 
Թիվ 19/56
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.10.20/26(35)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
27.09.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
27.09.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «04» հոկտեմբերի 2006թ.

Պետական գրանցման թիվ 603

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«27» սեպտեմբերի 2006թ.

Թիվ 19/56

  ք. Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով, 30-րդ հոդվածով, 31-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով, 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, «Հանրաքվեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

 1. Սահմանել դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի:

 2. Հաստատել դիտորդների վկայականների ձևերը` համաձայն թիվ 2 հավելվածի:

 3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 4-ի «Դիտորդական առաքելություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 4/36 որոշումը:

 

 

 ԼՂՀ կենտրոնական ընտրական

 հանձնաժողովի նախագահ`

Ս. Նասիբյան

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ ԿԸՀ 2006թ. սեպտեմբերի 27-ի

թիվ 19/56 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Դիտորդական առաքելություն իրականացնելու

 

I. Ընդհանուր դրույթներ

 

 1. Դիտորդական առաքելության նպատակն ընտրական գործընթացների վերաբերյալ հավաստի տեղեկությունների հավաքումն է և դրանց հիման վրա ընտրությունների, հանրաքվեի անցկացման վերաբերյալ անկողմնակալ և անկախ եզրակացության կազմումը: Այն իրականացվում է դիտորդների միջոցով` պահպանելով չեզոքության, անկողմնակալության և ընտրական գործընթացներին չմիջամտելու սկզբունքները:

 2. Հանրապետությունում ընտրությունների և (կամ) հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն`

 1) միջազգային կազմակերպությունները.

 2) օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները.

 3) հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ կուսակցություններին:

(2-րդ կետը լրաց.16.03.2011 N7/19-Ն)

 3.(կետն ուժը կորցրել է 16.03.2011 N7/19-Ն)

 4. Հանրաքվեի ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն նաև Հանրապետությունում գրանցված կուսակցությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրաքվեն անցկացվում է Հանրապետության Նախագահի կամ Ազգային ժողովի ընտրությունների օրը:

 5. Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները համարվում են միջազգային դիտորդներ, իսկ Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` տեղական դիտորդներ:

 

II. Դիտորդների հավատարմագրման կարգը

 

 6. Սույն կարգի 2-րդ և 4-րդ կետերում նշված կազմակերպությունները և անձինք դիտորդական առաքելություն իրականացնում են կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

 7. Հավատարմագրվելու համար դիմումները կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են տեղական դիտորդների դեպքում` ընտրություններ (հանրաքվե) նշանակվելուց հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ, իսկ միջազգային դիտորդների դեպքում` մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ:

 8. Հասարակական կազմակերպությունը կամ կուսակցությունը դիմումին կից ներկայացնում է կանոնադրության պատճենը (միայն Հանրապետությունում գրանցված կազմակերպությունների դեպքում) և դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակը` նաև էլեկտրոնային կրիչով:

 9. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին և օտարերկրյա պետությունների ներկայացուցիչներին հավատարմագրում և համապատասխան վկայականներ է հանձնում դիմումն ստանալուց ոչ ուշ, քան 7 օր հետո, իսկ միջազգային դիտորդներին` նաև մինչև քվեարկության նախորդ օրը:

 10. Միջազգային դիտորդներին տրամադրվում է հայերեն և անգլերեն կամ հայերեն և ռուսերեն վկայականներ:

 11. Տեղական դիտորդների դեպքում, դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությանը տրվում է ներկայացված ցուցակում ընդգրկված` դիտորդական առաքելություն իրականացնող անձանց թվին համապատասխան քանակի վկայականներ: Դիտորդի վկայականը լրացվում է դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության կողմից, կնքվում այդ կազմակերպության կնիքով և ներկայացվում կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կազմակերպության կողմից ներկայացված դիտորդական առաքելություն իրականացնող անձանց ցուցակին համապատասխան, լրացված վկայականը կնքվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կնիքով և տրամադրվում համապատասխան կազմակերպությանը:

 12. Եթե դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած կազմակերպությունների թվի մեծությունը կարող է տեխնիկական բարդություններ ստեղծել տեղամասային կենտրոններում քվեարկության և ձայների հաշվման համար, ապա առավելությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնք երաշխավորում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ողջ տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելը:

 

III. Դիտորդի իրավունքները և պարտականությունները

 

 13. Դիտորդն իրավունք ունի`

1) ներկա գտնվել ընտրական հանձնաժողովի նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում: Քվեարկության ընթացքում քվեաթերթիկների և քվեատուփի դիտարկման համար, դիտորդներն` ըստ ցանկության և իրար հետ փոխհամաձայնեցված, բայց միաժամանակ ոչ ավելի քան մեկ դիտորդ, կարող է ազատ տեղաշարժվել տեղամասային կենտրոնում.

2) անարգել ծանոթանալ ընտրական փաստաթղթերին, քվեաթերթիկների նմուշներին, ընտրական հանձնաժողովի որոշումներին, նիստերի արձանագրություններին, ստանալ դրանց պատճենները, կատարել քաղվածքներ.

3) հետևել քվեաթերթիկների` ընտրական հանձնաժողովներում պահպանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված գործառույթներն ավարտելուց հետո` դրանք պահպանման հանձնելու, տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեաթերթիկները հաշվարկելու գործընթացներին.

4) հանդիպումներ ունենալ թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ընտրողների հետ.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան անցկացնել մամլո ասուլիսներ, դիմել զանգվածային լրատվության միջոցներին:

 14. Ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության ընթացքում` նաև տեղամասային կենտրոնում, կարող են ներկա գտնվել յուրաքանչյուր միջազգային կազմակերպությունից մինչև երկու դիտորդ` թարգմանչի ուղեկցությամբ, իսկ տեղական դիտորդների դեպքում` յուրաքանչյուր կուսակցությունից կամ հասարակական կազմակերպությունից` մեկ դիտորդ:

 15. Դիտորդը հետևում է ընտրական հանձնաժողովի աշխատանքներին, դրանց վերաբերյալ հանձնաժողովի նախագահին կարող է ներկայացնել դիտողություններ և առաջարկություններ:

 16. Դիտորդների իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում:

 17. Դիտորդն իրավունք չունի`

1) աջակցել թեկնածուներին կամ կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին.

2) միջամտել հանձնաժողովների աշխատանքներին.

3) օգտագործել իր կարգավիճակը` ընտրությունների (հանրաքվեի) դիտարկման հետ չառնչվող գործողություններում:

 18. Միջազգային դիտորդն իրավունք չունի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են դիտվել որպես միջամտություն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին իրավասության խնդիրներին կամ ներքին գործերին:

 19. Դիտորդը կարող է արտահայտել իր կարծիքը հարցման դեպքում, սակայն չի կարող պահանջել կամ փորձել միջամտել ընտրական հանձնաժողովների կողմից որոշումների ընդունմանը:

 20. Միջազգային իրավունքի նորմերի կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կամ սույն կարգի խախտման դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու է հավատարմագրված դիտորդին (կազմակերպությանը կամ կուսակցությանը) զրկել դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից:

 21. Դիտորդը ընտրությունների (հանրաքվեի) վերաբերյալ զեկույցը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով, իսկ միջազգային դիտորդը` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 

IV. Դիտորդի գործունեության երաշխիքները

 

 22. Դիտորդն իր դիտարկումները իրականացնում է ինքնուրույն, անկախ և անկողմնակալ:

 23. Դիտորդն իր գործունեության ընթացքում գտնվում է պետության պաշտպանվածության ներքո:

 24. Դիտորդական առաքելություն իրականացնելիս ընտրական հանձնաժողովները դիտորդին ցուցաբերում են անհրաժեշտ աջակցություն:

 25. Դիտորդը չի կարող պատասխանատվության ենթարկվել ընտրությունների (հանրաքվեի) նախապատրաստման, կազմակերպման, անցկացման և արդյունքների ամփոփման վերաբերյալ հայտնած կարծիքի համար:

 26. Դիտորդի գործունեության նյութական և ֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ դիտորդի անձնական միջոցների հաշվին:

 27. Դիտորդական առաքելություն իրականացնող անձանց լիազորությունները դադարեցվում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման պահից 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե վերաքվեարկություն կամ նոր ընտրություն չի նշանակվել: Վերաքվեարկության կամ նոր ընտրությունների դեպքում դիտորդական կազմակերպությունների վերագրանցում չի պահանջվում:

(27-րդ կետը խմբ.16.03.2011 N7/19-Ն)

(Հավելված 1-ը լրաց., փոփ., խմբ.16.03.2011 N7/19-Ն)

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար`

Ռ. Նազարյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ ԿԸՀ 2006թ. սեպտեմբերի 27-ի

թիվ 19/56 որոշման

 

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ

ՎԿԱՅԱԿԱՆ N ______

___________________________________

կազմակերպության անվանումը

___________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

 

Հավատարմագրված է մինչև _________ 20 թ.

      Կ.Տ.

ՆԱԽԱԳԱՀ՝ ___________    ______________

                                                        ա.ա.հ.

Տրված է՝ «___» __________20 թ.

 

 

THE REPUBLIC OF NAGORNO KARABAKH

CENTRAL ELEKTORAL COMMISSION

INTERNATIONAL OBSERVER

Certificate N ______ __________________________________________

 organization __________________________________________

 name, surname

Valid till _______________ 20 .

Chairman ___________ _______________

Date of issue ___________20 .

 

 

 

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ

ՎԿԱՅԱԿԱՆ N ______

__________________________________________

կազմակերպության անվանումը

_________________________________________ ազգանուն, անուն, հայրանուն

Հավատարմագրված է մինչև՝ ____________20 թ.

Կ.Տ.

ՆԱԽԱԳԱՀ՝ ___________ ______________ 

                                                ա.ա.հ.

Տրված է՝ «___» __________20 թ.

 

 

НАГОРНО-КАРАБАХСКАЯ РЕСПУБЛИКА

ЦЕНТРАЛЬНАЯ ИЗБИРАТЕЛЬНАЯ КОМИССИЯ

МЕЖДУНАРОДНЫЙ НАБЛЮДАТЕЛЬ

Удостоверение N ______

____________________________________________

наименование организации

___________________________________________

Ф.И.О

Действителен               до ___________20 г.

М.П.

Председатель _____________   _____________

                                                                          Ф.И.О

Дата выдачи ______________20 г.

 

 

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴ

ՎԿԱՅԱԿԱՆ N ______

___________________________________

կազմակերպության անվանումը

___________________________________

ազգանուն, անուն, հայրանուն

Հավատարմագրված է մինչև՝ ___________ 20 թ.

Կ.Տ.

ՆԱԽԱԳԱՀ՝ ___________    ______________

                                           ա.ա.հ.

Տրված է՝ «___» __________20 թ.

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով

________________________________ ընտրություններ

«____» ________________ 20 թ.

ՏԵՂԱԿԱՆ ԴԻՏՈՐԴ

Վկայական N _____

____________________________________________________

ազգանում, անուն, հայրանունը

____________________________________________________

կազմակերպության անվանումը

Դիտորդական առաքելություն

իրականացնող կազմակերպության

Կ.Տ.               

Հանձնաժողովի նախագահ` _____________________

                                                            ստորագրություն

ԿԸՀ Կ.Տ.

Տրված է

«____» ___ __________ 20 թ.

Վավերական է                

մինչև ընտրությունների ավարտից 10 օր հետո,

 

Վկայականն ուժի մեջ է`

անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում

 

(Հավելված 2-ը խմբ.16.03.2011 N7/19-Ն)

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար`

Ռ. Նազարյան