Համարը 
Թիվ 4/43
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
04.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
12.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
17.07.2007

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից

«12» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 376

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«4» մարտի 2005թ.

Թիվ 4/43

ք. Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՐԿՈՒ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ՕՐԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետով և 42-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետով, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ վեճերը քվեարկությանը նախորդող երկու օրվա ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը կարող են բողոքարկվել դատարան:

2. Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տվյալ ընտրական տեղամասում հաշվառված՝ սակայն ընտրողների ցուցակում չընդգրկված քաղաքացուն տալիս է սույն որոշման հավելվածով հաստատված տեղեկանք՝ դատարան ներկայացնելու համար:

3. Տեղամասային ընտրական հանձնաժողովները դատարանի վճռի հիման վրա կազմում են ընտրողների լրացուցիչ ցուցակ՝ կցելով դատարանի վճռի պատճենը:

4. Տեղամասային ընտրական հանձնաժողովները պարտավոր են դատարանի վճռով ընտրության ներկայացած քաղաքացուն ԼՂՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տրամադրել քվեաթերթիկ (քվեաթերթիկներ) և թույլատրել մասնակցելու քվեարկությանը:

5. Ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են երկու օրինակից: Լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջը ստորագրում և կնքում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը:

6. Ընտրողների լրացուցիչ ցուցակի մեկ օրինակը և դատարանի վճիռների պատճենները ընտրողների հիմնական ցուցակների հետ փաթեթավորվում է ընտրական մյուս փաստաթղթերի հետ միասին, սահմանված կարգով, ներկայացվում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

Լրացուցիչ ցուցակի երկրորդ օրինակը քվեարկությունից հետո փակցվում է տեղամասային կենտրոնում ընտրողների հիմնական ցուցակների կողքին՝ մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ-ի

2005թ. մարտի 4-ի

թիվ 4/43 որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելու վերաբերյալ

 

Քաղաքացի ________________________________________________________________

                                                            /Ազգանուն, անուն, հայրանուն/

 

Անձնագրի սերիա _________________ համար ___________________________________

 

Հաշվառված  __________________________ փողոց _________________________________

                                      /գյուղ, քաղաք/

 

շենք _____________ բնակարան /տուն/ ________________________________________

 

թիվ __________ընտրատարածքի, թիվ ___________ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված չէ:

 

 

       Տեղամասային ընտրական

       հանձնաժողովի նախագահ ________________________           Կ. Տ

                                                                                    /ստորագրություն/

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան