Համարը 
N 44-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 39/157 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001557

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 44-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐՈՒՄ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 39/157 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատախան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) կալանավորված անձանց պահելու վայրում ընտրողները մասնակցում են միայն համապետական ընտրությունների քվեարկությանը.

2) կալանավորված անձանց պահելու վայրում տեղամասային կենտրոնը սահմանում, ընտրողների ցուցակը կազմում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված ժամկետում.

3) կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար.

4) տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից հինգ օր առաջ քրեակատարողական հիմնարկի ղեկավարին է ներկայացնում այն վստահված անձանց, դիտորդների և զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ցուցակը, որոնք ցանկություն են հայտնել ներկա լինել կալանավորված անձանց պահելու վայրում և հետևել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.

5) տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկության օրվանից տաս օր առաջ կալանավորված անձանց պահելու վայր է ուղարկում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական քարոզչության հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող նյութերը.

6) կալանավորված անձանց պահելու վայրում քվեարկությունն սկսվում է ժամը 9:00-ին.

7) կալանավորված անձանց պահելու վայրում, անկախ ընտրողների թվից, տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20:00-ին:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի հուլիսի 6-ի «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 39/157 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ