Համարը 
Թիվ 39/157
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.07.13/18(59)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
06.07.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
06.07.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«11» հուլիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 709

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«7» հուլիսի 2007թ.

 Թիվ 39/157

ք.Ստեփանակերտ

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ, ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով, 10-րդ հոդվածի 11-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ կետով և 53-րդ հոդվածի 2-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Սահմանել կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 16-ի «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 5/54 որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. հուլիսի 6-ի

թիվ 39/157 որոշման

 

Կ Ա Ր Գ

Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների

նախապատրաստման, կազմակերպման և անցկացման

 

1. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունները նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ սույն կարգին համապատասխան:

2. Ընտրական իրավունք ունեցող կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցում են կալանավորվածներին պահելու վայրերում կազմավորված ընտրական տեղամասերում:

3. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրական տեղամասեր և տեղամասային կենտրոններ կազմավորում է տվյալ հիմնարկի ղեկավարը՝ քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 45 օր առաջ, և այդ տվյալները երկօրյա ժամկետում ուղարկում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:

4. Կալանավորվածներին պահելու վայրերում տեղամասային ընտրական հանձնաժողովը ձևավորում է տվյալ հիմնարկի ղեկավարը՝ առնվազն 6 անդամից, քվեարկության օրվանից 5 օր առաջ՝ մինչև ժամը 1800-ն:

5. Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրողների ցուցակը կազմում է տվյալ հիմնարկի ղեկավարը՝ տարածքային ընտրական հանձնաժողովի անդամի մասնակցությամբ, քվեարկությունից 3 օր առաջ:

Ընտրողների ցուցակում նշվում են կալանավորված անձի ազգանունը, անունը, հայրանունը, հասցեն, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը և անձը հաստատող փաստաթղթի համարը:

Կալանավորված անձի համար անձը հաստատող փաստաթուղթ է համարվում ձև 1 քարտը, որը տրվում է կալանավորված անձին քվեարկությանը մասնակցելու համար:

6. Կալանավորվածներին պահելու վայրի ղեկավարը քվեարկության օրվանից 2 օր առաջ ընտրողների ցուցակների 2 օրինակը հանձնում է իրենց մոտ կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին:

7. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 3 օր առաջ կալանավորվածներին պահելու վայրում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին է տրամադրում անհրաժեշտ ընտրական փաստաթղթերը:

8. Տարածքային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից 3 օր առաջ ցուցակագրում է կալանավորվածներին պահելու վայրի տեղամասային կենտրոնում գտնվելու ցանկություն ունեցող թեկնածուների վստահված անձանց, դիտորդներին և լրագրողներին:

Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը ցուցակագրված վստահված անձանց, դիտորդների և լրագրողների ցուցակը հաջորդ օրը տրամադրում է կալանավորվածներին պահելու վայրի պետին և տեղամասային ընտրական հանձնաժողովին, համաձայն որի նրանք իրավունք են ստանում ներկա գտնվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:

9. Համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովները քվեարկության օրվանից 10 օր առաջ կալանավորվածներին պահելու վայրեր են ուղարկում Հանրապետության Նախագահի թեկնածուների, Ազգային Ժողովի՝ համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների նախընտրական քարոզչության նպատակով պատրաստված նյութերը:

10. Կալանավորվածներին պահելու վայրերում քվեարկությունը սկսվում է ժ.800-ին և ավարտվում ցուցակներում ընդգրկված ընտրողների քվեարկելուց հետո, բայց ոչ ուշ, քան ժամը 2000-ին:

11. Կալանավորվածներին պահելու վայրերում քվեարկության արդյունքներն ամփոփելուց անմիջապես հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը ընտրական փաստաթղթերը և կնիքը սահմանված կարգով անհապաղ ներկայացնում է համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան