Համարը 
Թիվ 34/116
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2007.06.06/15(56)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
23.05.2007
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.05.2007
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.06.2007
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«29» մայիսի 2007թ.

Պետական գրանցման թիվ 670

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«23» մայիսի 2007թ.

Թիվ 34/116

ք.Ստեփանակերտ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 15-րդ ենթակետով և 502-րդ հոդվածի 1-ին կետով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

1. Հաստատել տարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ տարածքային ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 40 մմ տրամագծով, կնիքի եզրագծով նշված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը, իսկ ներսի շրջագծում՝ տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը, կենտրոնում պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը:

3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» թիվ 3/8 որոշումը:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի

թիվ 34/116 որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_974

 

Ներսի շրջագծում՝

1. Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողով

2. Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով

3. Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով

4. Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով

5. Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողով

6. Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով

7. Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով

8. Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան