| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մայիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 670 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» մայիսի 2007թ. |
Թիվ 34/116 |
ք.Ստեփանակերտ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՆԻՔԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
(նախաբանը խմբ. 28.01.15 N 53-Ն)
1. Հաստատել տարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ տարածքային ընտրական հանձնաժողովի կնիքը կլոր է, 40 մմ տրամագծով, կնիքի եզրագծով նշված են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» բառերը, իսկ ներսի շրջագծում՝ տարածքային ընտրական հանձնաժողովի անվանումը, կենտրոնում պատկերված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանը:
3. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. փետրվարի 25-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կնիքի ձևը հաստատելու մասին» թիվ 3/8 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի
թիվ 34/116 որոշման |

Ներսի շրջագծում՝
1. Ստեփանակերտի տարածքային ընտրական հանձնաժողով
2. Ասկերանի տարածքային ընտրական հանձնաժողով
3. Հադրութի տարածքային ընտրական հանձնաժողով
4. Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողով
5. Մարտակերտի տարածքային ընտրական հանձնաժողով
6. Շահումյանի տարածքային ընտրական հանձնաժողով
7. Շուշիի տարածքային ընտրական հանձնաժողով
8. Քաշաթաղի տարածքային ընտրական հանձնաժողով
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |