| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001515 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 2-Ն |
ք.Ստեփանակերտ
ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ,
ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ)
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ
ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 48-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ ու 14-րդ կետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) Համապետական ընտրությունների ժամանակ թեկնածուները, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական ծրագրերի, իսկ Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրենց ինքնակենսագրության էլեկտրոնային տարբերակը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում Micrօsօft Wօrd տարբերակով, հետևյալ պարամետրերով. տառատեսակը` Sylfaen, վերնագրի տառաչափը` 12, վերնագրի տառերը` մգացված (Bօld), տեքստի տառաչափը` 11, միջտողային հեռավորությունը` 1,5.
2) Հանրապետության Նախագահի թեկնածուներն իրենց ինքնակենսագրության հետ ներկայացնում են 120x140px չափսի էլեկտրոնային լուսանկար` *.jpg կամ .gif գրաֆիկական ֆայլերի տեսքով.
3) նախընտրական ծրագրերի, ինքնակենսագրության անգլերեն կամ ռուսերեն օրինակը ներկայացնելու դեպքում այն կտեղադրվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի համապատասխանաբար անգլերեն կամ ռուսերեն տարբերակում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |