Համարը 
N 12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ, ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001525

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 12-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ

ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ, ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ

ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

Սահմանել ընտրողների ցուցակների վերջին էջում ներառվող` ընտրողների ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին տեղեկանքի ձևը` համաձայն հավելվածի:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողովի

2015 թվականի հունվարի 28-ի N 12-Ն որոշման

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐ ՏԱԼՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՏԵՂԻ, ԴՐԱՆՑ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ, ԺԱՄԱՆԱԿԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան հինգ օր առաջ ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանից ոչ ուշ, քան չորս օր առաջ, բավարար հիմքերի առկայության դեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամ ուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

2. Քվեարկության օրվանը նախորդող չորս օրվա ընթացքում` մինչև քվեարկության ավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընտրողների ցուցակում ընդգրկելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը:

3. Ընտրողների ցուցակներում տեղ գտած` դիմողի անձին չվերաբերող անճշտությունները վերացնելու, ցուցակներում լրացումներ կատարելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները դատարան կարող են ներկայացվել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան ութ օր առաջ: Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են ստանալուց հետո եռoրյա ժամկետում:

4. Ընտրողների ցուցակներում տեղ գտած` դիմողի անձին վերաբերող անճշտությունները վերացնելու, դիմողին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ վեճերով հայցադիմումները դատարան կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ: Այդ հայցադիմումները քննվում և լուծվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը, բայց ոչ ուշ, քան հայցադիմումը ստանալուց հետո եռoրյա ժամկետում:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՔԱՐՏՈՒՂԱՐ

Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ