Համարը 
N 10-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.01.30/02(117)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.01.2015
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.01.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.02.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 34/120 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի հունվարի 29-ին

Պետական գրանցման համարը 3001523

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» հունվարի 2015թ.

N 10-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՄԱՍԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՄԱՅՆՔԻ

ՂԵԿԱՎԱՐԻՆ, ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի

ԹԻՎ 34/120 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածի 10-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել, որ

1) համապետական ընտրությունների ժամանակ ընտրական տեղամասերը կազմավորելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական մասերի ղեկավարները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ, զինվորական մասի տեղակայման վայրի համայնքի ղեկավարին, լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասի ընտրողների թիվը.

2) լիազոր մարմին ու կենտրոնական ընտրական հանձնաժողով զինվորական մասի ընտրողների թիվը ներկայացվում է ըստ այն համայնքների, որտեղ քվեարկելու են զինվորական մասի ընտրողները.

3) լիազոր մարմինը, համայնքի ղեկավարն ու տարածքային ընտրական հանձնաժողովը զինվորական մասի ընտրողների թիվը հաշվի են առնում ընտրական տեղամասերը կազմավորելիս.

4) համայնքի ղեկավարը, լիազոր մարմինն ու ընտրական հանձնաժողովները զինվորական մասի ընտրողների թիվը չեն հրապարակում:

2. Սույն որոշման դրույթները վերաբերում են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության և ոստիկանության զորքերին:

3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 23-ի «Զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու կարգը սահմանելու մասին» թիվ 34/120 որոշումը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

    

ՆԱԽԱԳԱՀ

Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ