| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«29» մայիսի 2007թ.
Պետական գրանցման թիվ 674 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» մայիսի 2007թ. |
Թիվ 34/120 |
ք.Ստեփանակերտ
ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ, 8-10-րդ կետերով, 12-րդ հոդվածի 4-րդ կետով և 13-րդ հոդվածի 7-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2005թ. մարտի 16-ի «Զորամասերում ընտրողների ցուցակները կազմելու կարգը սահմանելու մասին» թիվ 5/52 որոշումը:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ՝ |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2007թ. մայիսի 23-ի
թիվ 34/120 որոշման |
Կ Ա Ր Գ
Զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու
1. Զորամասերում ընտրությունները նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան:
2. Համապետական ընտրությունների ժամանակ` քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, զինվորական մասերի ղեկավարները համապատասխան համայնքի և լիազոր մարմնի ղեկավարին ու տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնում են զինվորական մասերում հաշվառված ընտրողների թիվը:
3. Համապետական ընտրությունների ժամանակ ժամկետային զինծառայողները, զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողները և նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամները, վարժական հավաքներ անցնող քաղաքացիները ընդգրկվում են համապատասխան զորամասի ընտրողների ցուցակում:
4. Ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողները (քաղաքացիները)՝ բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր արձակված լինելու դեպքում իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվել ընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով, ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում:
5. Զորամասի տարածքից դուրս հաշվառված զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները ընտրողների ցուցակում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
6. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները ստորագրվում ու կնքվում են զորամասերի ղեկավարների կողմից և քվեարկությունից 10 օր առաջ փակցվում են զորամասերում` զինծառայողների համար տեսանելի տեղում:
7. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին տրամադրում է զորամասի ղեկավարը քվեարկության օրվանից 3 օր առաջ, կնքված (զմռսված) ծրարով, որը բացվում է միայն քվեարկության օրը տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից նախօրոք որոշված մոտակա բնակավայրի տեղամասային ընտրական հանձնաժողովում:
8. Զինծառայողների ցուցակները կազմվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևին համապատասխան:
9. Զինծառայողների ցուցակներին կարող են ծանոթանալ համապատասխան ընտրական հանձնաժողովների անդամները և վստահված անձինք: Այդ ցուցակները համընդհանուր ծանոթացման չեն ներկայացվում:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար՝ |
Ռ. Նազարյան |