| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից
«22» մարտի 2005թ.
Պետական գրանցման թիվ 387
ԼՂՀ արդարադատության նախարար
_______________ Ռ. Հայրապետյան |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
|
«16» մարտի 2005թ. |
Թիվ 5/52 |
ք.Ստեփանակերտ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԶՈՐԱՄԱՍԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 15-րդ հոդվածի 3-րդ կետով` ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.
Սահմանել զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու կարգը` համաձայն հավելվածի:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի նախագահ` |
Ս. Նասիբյան |
| |
Հավելված
ԼՂՀ ԿԸՀ 2005թ.
մարտի 16-ի
թիվ 5/52 որոշման |
Կ Ա Ր Գ
Զորամասերում ընտրողների ցուցակներ կազմելու
1. Զորամասերում ընտրությունները նախապատրաստվում, կազմակերպվում և անցկացվում են սույն կարգին համապատասխան:
2. Մոտակա բնակավայրից մինչև 50 կմ հեռու զորամասերի տեղակայման տարածքում բնակվող զինծառայողների և նույն տարածքում բնակվող նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամների ցուցակները կազմում են համապատասխան զորամասերի ղեկավարները:
3. Զորամասի տարածքից դուրս բնակվող և ընտրական իրավունք ունեցող զինծառայողները ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընդհանուր հիմունքներով:
4. Մոտակա բնակավայրից մինչև 50 կմ հեռու տեղակայված զորամասերի ղեկավարները, քվեարկության օրվանից առնվազն 45 օր առաջ, համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում այդ զորամասերում հաշվառված ընտրողների թիվը:
Համապատասխան համայնքի ղեկավարը ոչ ուշ, քան մեկօրյա ժամկետում այդ զորամասերի ընտրողների թիվը ներկայացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:
5. Մոտակա բնակավայրից մինչև 50 կմ հեռու տեղակայված զորամասերի ընտրողները ընդգրկվում են համապատասխան ընտրական տեղամասի (որի տարածքում տեղակայված է զորամասը) ընտրողների ցուցակներում:
Եթե համապատասխան ընտրական տեղամասի և դրա տարածքում տեղակայված զորամասի ընտրողների ընդհանուր թիվը գերազանցում է 2000-ը, ապա այդ տարածքում միայն զորամասի ընտրողների համար կազմավորվում է նոր ընտրական տեղամաս, որի տեղամասային կենտրոնը տեղակայվում է զորամասի տարածքից դուրս:
6. Զորամասի ընտրողների ցուցակը զորամասի ղեկավարը փակցնում է զորամասում` բոլորի համար տեսանելի վայրում, իսկ մյուս օրինակը ուղարկում է տեղամասային ընտրական հանձնաժողովին քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ: Ընտրողների ցուցակները ճշտվում են օրենսգրքով սահմանված կարգով:
7. Զինծառայողների ցուցակները կազմվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևին համապատասխան:
8. Զինծառայողների ցուցակները ստորագրվում և կնքվում են զորամասերի ղեկավարների կողմից, որի վերջնական օրինակը ներկայացվում է տեղամասային ընտրական հանձնաժողովին քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ:
9. Զինծառայողների ցուցակներին կարող են ծանոթանալ համապատասխան ընտրական հանձնաժողովների անդամները և վստահված անձինք: Այդ ցուցակները համընդհանուր ծանոթացման չեն ներկայացվում:
|
ԼՂՀ կենտրոնական ընտրական
հանձնաժողովի քարտուղար` |
Ռ. Նազարյան |