| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001537 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 24-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ԵՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԸ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 34/115,
2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 35/131 ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ԹԻՎ 39/156 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան`Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Ընդունել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) տարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը` համաձայն N 3 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետևյալ որոշումները.
1) 2007 թվականի մայիսի 23-ի «Տարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 34/115.
2) 2007 թվականի մայիսի 30-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 35/131.
3) 2007 թվականի հուլիսի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 39/156:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 24-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝Հանձնաժողով) ընտրություններ և հանրաքվեներ (այսուհետ` ընտրություններ) կազմակերպող և ընտրությունների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է:
2. Հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով՝ օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք), այլ օրենքներով և իրավական ակտերով, սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ և անհատական իրավական ակտեր, որոնք ենթակա են պարտադիր կատարման հանրապետության ողջ տարածքում:
5. Հանձնաժողովի անունից պաշտոնական տեղեկատվություն և (կամ) մամուլի հաղորդագրություն տալիս են Հանձնաժողովի նախագահը և Հանձնաժողովի մամուլի քարտուղարը կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` Հանձնաժողովի անդամը:
6. Հանձնաժողովի կրճատ անվանումն է՝ ԼՂՀ ԿԸՀ:
7. Հանձնաժողովն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթուղթ, Հանձնաժողովի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:
8. Հանձնաժողովի գտնվելու վայրն է` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Սասունցի Դավթի 2:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
9. Նոր Հանձնաժողովը կազմավորվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանին հաջորդող հերթական նստաշրջանի բացման օրվանից հետո՝ 60 - րդ օրը:
Նոր Հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև նոր Հանձնաժողովի կազմավորման վերջին օրը Հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը (այսուհետ`Հանրապետության Նախագահ):
10. Հանձնաժողովը կազմավորվում է`
1) Հանրապետության Նախագահի նշանակած երեք անդամից.
2) Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության մշտապես գործող մարմնի որոշմամբ, իսկ դաշինքի դեպքում՝ դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների համատեղ` ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ նշանակված մեկական անդամից:
Եթե Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և դաշինքների թիվը չի գերազանցում երեքը, ապա յուրաքանչյուր կուսակցություն և դաշինք նշանակում է Հանձնաժողովի երկուական անդամ:
Եթե մինչև Հանձնաժողովի ձևավորման համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում, սույն կետի 2-րդ ենթակետի պահանջներին համապատասխան, որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:
11. Սույն հավելվածի 10-րդ կետում նշված պաշտոնատար անձանց և մարմինների առաջարկությունների հիման վրա Հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում, սահմանվում է Հանրապետության Նախագահի հրամանագրով:
12. Հանձնաժողովի անդամների թեկնածուների տվյալները Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացվում են Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 20 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն: Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին սույն հավելվածի 10-րդ կետում նշված պաշտոնատար անձանց և մարմիններին տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահը՝ Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտից ոչ ուշ, քան 50 օր առաջ:
13. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է 21-օրյա ժամկետում: Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է լիազորությունները վաղաժամկետ դադարած կամ դադարեցված անդամի պաշտոնավարման համար սահմանված ժամկետի մնացած ժամանակահատվածի համար:
14. Հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին և Հանձնաժողովի քարտուղարին ընտրում է Հանձնաժողովն իր կազմից:
15. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և Հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է Հանձնաժողովի անդամներին:
16. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը և Հանձնաժողովի քարտուղարը քվեարկությամբ ընտրվում են Հանձնաժողովի առաջին նիստում:
Հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի հրապարակման հաջորդ օրը՝ ժամը 12:00-ին և կարող է ընթանալ մինչև նույն օրվա ժամը 24:00-ն, Հանձնաժողովի վարչական շենքում: Առաջին նիստը վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
Եթե Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին: Եթե Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի քարտուղարի պաշտոնի համար քվեարկվել է մեկից ավելի թեկնածու, ապա ընտրվում է առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում առավել թվով կողմ ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է վիճակահանություն:
17. Հանձնաժողովի նախագահ առաջին նիստում սահմանված կարգով չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահին նշանակում է Հանրապետության Նախագահը՝ Հանձնաժողովի անդամներից:
18. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ համապետական ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.
3) վարում է Հանձնաժողովի նիստերը.
4) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական որոշումներ և կարգադրություններ, օրենսգրքի միատեսակ կիրառման վերաբերյալ հրահանգներ.
6) անցկացնում է խորհրդակցություններ, որոնք կարող են համառոտ արձանագրվել.
7) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի և խորհրդակցությունների արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
8) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.
9) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձանց Հանձնաժողովի անդամի լիազորությունների ավարտի ժամկետի մասին.
10) հաստատում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացների անցկացման ժամանակացույցը.
11) ընդունում է պատվիրակություններ և հյուրեր, կազմում պատվիրակություններ.
12) ներկայացնում է Հանձնաժողովը.
13) հաստատում է Հանձնաժողովի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) կառուցվածքը, սահմանում պաշտոնային դրույքաչափեր.
14) նշանակում և ազատում է Աշխատակազմի աշխատողներին, Հանձնաժողովի նախագահի օգնականին և Հանձնաժողովի մամուլի քարտուղարին.
15) իրականացնում է Աշխատակազմի ընթացիկ գործունեության վերահսկողությունը.
16) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
20. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.
3) կազմակերպում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:
21. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
22. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.
2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.
3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.
4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.
5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.
6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ուղարկումն ըստ պատկանելության.
8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:
23. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ Հանձնաժողովի քարտուղարն իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
24. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
25. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.
3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.
4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.
5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցելու տարածքային և տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա լինելու քվեարկության սենյակում.
6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.
7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը.
8) Աշխատակազմից ստանալ մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն:
26. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարությունները.
2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.
3) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.
4) կազմակերպել Հանձնաժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
27. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:
28. Արտահերթ նիստ հրավիրվում է՝
1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.
2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում:
29. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:
30. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի վարչական շենքում կամ մամլո կենտրոնում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:
31. Նիստի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:
32. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
33. Նիստի օրակարգում, Հանձնաժողովի անդամներից բացի, հարցեր կարող է ներկայացնել վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը` ծառայությանը վերապահված իրավասության շրջանակներում:
34. Նիստին ներկա լինելու իրավունք ունեցողներից բացի կարող են հրավիրվել`
1) Աշխատակազմի աշխատակիցները.
2) այլ անձինք:
35. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:
36. Նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:
37. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերը Հանձնաժողովի անդամներն ստանում են Հանձնաժողովի նիստերի դահլիճում՝ նիստն սկսվելուց առնվազն երկու ժամ առաջ:
38.Նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց տրվում է նիստի օրակարգը: Նրանք իրավունք ունեն ծանոթանալու ներկայացվող որոշումների նախագծերին:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ
ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
39. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
40. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն լինելու դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:
41. Նիստ վարողը, ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով` փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:
42. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`
1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.
2) հարցեր զեկուցողին.
3) առաջարկություններ.
4) ելույթներ՝ մինչև հինգ րոպե, իսկ նիստը վարողը՝ մինչև յոթ րոպե.
5) քվեարկություն:
43. Նիստ վարողը`
1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.
2) զգուշացում է անում սույն կանոնակարգը խախտողին.
3) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.
4) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում՝ զրկում խոսքից, նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից:
44. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:
45. Նիստ վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:
Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:
46. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:
47. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:
48. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:
49. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ:
Հանձնաժողովը կարող է ընդունել հարցումով որոշումներ, որոնք ստորագրում են կողմ քվեարկած Հանձնաժողովի անդամները:
50. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա Հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:
51. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:
52. Նիստը համառոտ արձանագրվում է:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 24-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տարածքային ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) մշտական հիմունքներով գործող պետական մարմին է:
2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:
5. Հանձնաժողովն ունի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հաստատված նմուշին համապատասխան կնիք, կարող է ունենալ ձևաթուղթ, իր գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ անհատականացման այլ միջոցներ:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովի անդամները նշանակվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների կողմից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` Հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
7. Հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր լիազորություններն ստանձնելու պահից 15 օր հետո:
8. Հանձնաժողովը համարվում է կազմավորված, եթե նշանակվել է նրա անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը: Եթե մինչև Հանձնաժողովի կազմավորման համար սահմանված ժամկետում Հանձնաժողովի կազմավորման համար անհրաժեշտ անդամների նվազագույն թիվը չի նշանակվել, ապա այն մինչև սահմանված նվազագույն թիվը լրանալը նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
9. Հանձնաժողով կազմավորող մարմինների առաջարկությունների հիման վրա Հանձնաժողովի կազմը` առաջարկությունը ներկայացնելուց հետո` տասնօրյա ժամկետում, հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
10. Հանձնաժողովի աշխատանքները ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` Հանձնաժողովի նախագահի տեղակալը:
11. Հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին և Հանձնաժողովի քարտուղարին ընտրում է Հանձնաժողովը՝ իր կազմից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով, Հանձնաժողովի առաջին նիստում:
12. Հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Հանձնաժողովի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, Հանձնաժողովի վարչական շենքում: Նիստը հրավիրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
13. Սահմանված կարգով և ժամկետում Հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում Հանձնաժողովի նախագահին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` տվյալ Հանձնաժողովի անդամներից, եռօրյա ժամկետում:
14. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ Հանձնաժողովի կազմավորման` սահմանված կարգով` 21-օրյա ժամկետում:
15. Հանձնաժողովի աշխատանքային օրերն ու ժամերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, բացառությամբ ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով նախատեսված առանձին գործառույթների համար սահմանված ժամկետների:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) սահմանում է հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.
3) վարում է Հանձնաժողովի նիստերը.
4) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ.
5) պահանջում է հրավիրել տեղամասային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ.
6) անցկացնում է խորհրդակցություններ.
7) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
8) վերահսկում է Հանձնաժողովի ընդունած որոշումների կատարման ընթացքը.
9) ներկայացնում է Հանձնաժողովը.
10) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
17. Հանձնաժողովի նախագահի տեղակալը`
1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.
3) ապահովում է Հանձնաժողովում ստացված դիմումների, բողոքների հետ տարվող աշխատանքը:
18. Հանձնաժողովի նախագահի տեղակալի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել Հանձնաժողովի քարտուղարի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.
2) կազմում և ստորագրում է Հանձնաժողովի նիստի օրակարգը.
3) տեղեկացնում է Հանձնաժողովի անդամներին նիստի օրակարգի հարցերի մասին.
4) ապահովում է Հանձնաժողովի նիստերի հրապարակայնությունը.
5) Հանձնաժողովի նիստերի օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ.
6) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների ուղարկումն ըստ պատկանելության.
8) կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և օրենսգրքով սահմանված դեպքերում` արխիվացման աշխատանքները:
20. Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ:
21. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի կողմից կարող են դրվել նախագահի տեղակալի կամ Հանձնաժողովի անդամի վրա:
22. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.
3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.
4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.
5) Հանձնաժողովի նախագահի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ, խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին, իսկ քվեարկության օրը` ներկա լինելու քվեարկության սենյակում.
6) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.
7) հայտնել ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը:
23. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.
2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.
3) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը.
4) կազմակերպել Հանձնաժողովի քննարկմանն իր կողմից ներկայացվող հարցերի նախապատրաստումը:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
24. Հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամանակացույցով` օրակարգում հարցեր ներառված լինելու դեպքում:
25. Արտահերթ նիստ հրավիրվում է՝
1) Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ.
2) Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով՝ նրանց նշած ժամկետում:
26. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի արձանագրությունների և որոշումների գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրը ստորագրում է իր ազգանվան դիմաց:
27. Նիստերն անցկացվում են Հանձնաժողովի նստավայրում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների դեպքում, երբ անհնար է նիստը հետաձգել, Հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությամբ` այլ վայրում:
28. Նիստերի օրակարգը կազմում է Հանձնաժողովի քարտուղարը՝ Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ և համաձայնությամբ:
29. Նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկվում են Հանձնաժողովի նախագահի կողմից կամ Հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով:
30. Նիստերին կարող են ներկա լինել`
1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.
2) միջազգային և տեղական դիտորդները.
3) Հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք.
4) Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի, համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուն՝ թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս, իսկ գրանցումից հետո` յուրաքանչյուր թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.
5) դիմումատուն (բողոքներ կայացնողը)` իր դիմումի (բողոքի) քննարկման ժամանակ:
31. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:
32. Նիստում ներկա լինելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել համապատասխան հարցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
33. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
34. Նիստը սկսվում է օրակարգի հաստատումով: Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում: Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկություն լինելու դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:
35. Նիստը վարողն ընթերցում է օրակարգի հարցերը, անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ, աշխատանքի արդյունավետությունից ելնելով փոխում օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը:
36. Նիստում հարցերը քննարկվում են հետևյալ հաջորդականությամբ`
1) որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցում.
2) հարցեր զեկուցողին.
3) առաջարկություններ.
4) ելույթներ՝ մինչև հինգ րոպե, իսկ նիստ վարողը՝ մինչև յոթ րոպե.
5) քվեարկություն:
37. Նիստ վարողը`
1) ելույթների համար, ըստ հերթականության, ձայն է տալիս Հանձնաժողովի անդամներին.
2) զգուշացումներ է անում սույն կանոնակարգը խախտողներին.
3) ուղղում է ելույթներում տեղ գտած փաստական սխալները.
4) ձայն է տալիս հրավիրված անձանց, նիստը խանգարելու դեպքում՝ զրկում խոսքից, նիստը խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից:
38. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է Հանձնաժողովի քարտուղարը:
39. Նիստում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ քվեարկությունը կատարվում է հարցի քննարկման ավարտից հետո:
40. Նիստ վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները:
Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում հարցը քվեարկության է դրվում` հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները:
41. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու և առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում առաջարկություններն առանձին-առանձին դրվում են քվեարկության: Քվեարկության արդյունքում ընդունված առաջարկություններն ընդգրկվում են որոշման նախագծում, և նախագիծը քվեարկության է դրվում ընդունված առաջարկություններով:
42. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստ վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը՝ ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում կողմ կամ դեմ քվեարկած Հանձնաժողովի անդամների թիվը:
43. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կերպ խանգարվել է Հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:
44. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:
45. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:
46. Քվեարկության արդյունքների հիման վրա նիստ վարողը հայտարարում է որոշումն ընդունվելու կամ չընդունվելու մասին:
47. Նիստը համառոտ արձանագրվում է:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողովի
2015 թվականի հունվարի 28-ի N 24-Ն որոշման |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Տեղամասային ընտրական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրական տեղամասում կազմակերպում է քվեարկությունը, ամփոփում քվեարկության արդյունքները:
2. Հանձնաժողովը գործում է օրինականության, կոլեգիալության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:
3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքով (այսուհետ՝ օրենսգիրք), կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով և սույն կանոնակարգով:
4. Հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է անհատական իրավական ակտեր:
5. Հանձնաժողովի նիստերը գումարվում են տեղամասային կենտրոնում:
ԳԼՈՒԽ 2
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6. Հանձնաժողովի անդամներին նշանակում են համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները` տարածքային ընտրական հանձնաժողովի մեկ անդամ` Հանձնաժողովի մեկ անդամ սկզբունքով:
7. Հանձնաժողով կազմավորելու համար տարածքային ընտրական հանձնաժողովի անդամները հայտերն իրենց հանձնաժողովի նախագահին են ներկայացնում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20, և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն:
8. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում թափուր տեղը համալրվում է Հանձնաժողովի կազմավորման սահմանված կարգով` յոթնօրյա ժամկետում, բայց քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երեք օր առաջ:
9. Հանձնաժողովը նշված կարգով չկազմավորվելու դեպքում Հանձնաժողովի թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
Քվեարկության օրը` ժամը 8:00-ին, Հանձնաժողովի անդամների թիվը երկու երրորդից պակաս լինելու դեպքում Հանձնաժողովի նախագահն այդ մասին կապի ցանկացած առկա միջոցի կիրառմամբ ծանուցում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:
Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը մասնագիտական դասընթացներ անցած և որակավորման վկայականներ ստացած անձանց թվից նշանակում է Հանձնաժողովի անդամ` հաշվի առնելով վարչատարածքային պատկանելությունը:
10. Հանձնաժողովի առաջին նիստը կայանում է Հանձնաժողովի կազմավորումից հետո` երկօրյա ժամկետում, տեղամասային կենտրոնում: Նիստը հրավիրում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը, իսկ վարում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:
11. Հանձնաժողովն առաջին նիստում իր կազմից ընտրում է Հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և Հանձնաժողովի քարտուղար:
12. Հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և Հանձնաժողովի քարտուղարի ընտրություններն անցկացվում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով` երկօրյա ժամկետում:
13. Եթե Հանձնաժողովը նախատեսված ժամկետում Հանձնաժողովի նախագահ չի ընտրում, ապա համապատասխան Հանձնաժողովի նախագահին նշանակում է տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան երկու օր հետո` համապատասխան Հանձնաժողովի կազմից:
14. Հանձնաժողովի անդամներին դրամական փոխհատուցում տրվում է ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
15. Վերաքվեարկություն անցկացվելու դեպքում Հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, Հանձնաժողովի քարտուղարին կամ Հանձնաժողովի անդամին լրացուցիչ դրամական փոխհատուցում չի տրվում:
Հանձնաժողովի նախագահին, նախագահի տեղակալին, Հանձնաժողովի քարտուղարին կամ Հանձնաժողովի անդամին դրամական փոխհատուցում չի տրվում, եթե նրա լիազորությունները վաղաժամկետ դադարել են:
16. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից հինգ օր հետո, եթե ընտրության արդյունքները չեն բողոքարկվել: Ընտրության արդյունքները բողոքարկվելու և վերաքվեարկություն անցկացվելու դեպքում Հանձնաժողովի լիազորությունները դադարում են վերաքվեարկության օրվանից հինգ օր հետո:
17. Առանձին ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին նոր որոշում ընդունվելու կամ այդ ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակվելու դեպքում այդ Հանձնաժողովի անդամների լիազորությունները համարվում են վաղաժամկետ դադարած, և նրանք չեն կարող ընդգրկվել վերաքվեարկություն անցկացնող Հանձնաժողովի կազմում: Այս դեպքում Հանձնաժողովը կազմավորվում է առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին նոր որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի կազմավորման՝ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԱՆԴԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
18. Հանձնաժողովի նախագահը՝
1) կազմակերպում և ղեկավարում է Հանձնաժողովի աշխատանքները.
2) վարում է Հանձնաժողովի նիստերը.
3) հրավիրում է Հանձնաժողովի արտահերթ նիստ` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով.
4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները, Հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
5) ապահովում է օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով նախատեսված պահանջների կատարումը, անհրաժեշտ կարգ ու կանոն հաստատում տեղամասային կենտրոնում.
6) փակցնում է ընտրողների ցուցակի, այդ թվում` լրացուցիչ ցուցակների օրինակը, տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում.
7) ստորագրում և կնքում է Հանձնաժողովի կազմած ընտրողների լրացուցիչ ցուցակի յուրաքանչյուր էջ, նշում լրացուցիչ ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը.
8) հայտարարում է քվեարկության սկիզբը և ավարտը.
9) կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով կազմակերպում է տեղամասային կենտրոնի տեղակայման շենքի մոտ գտնվող շարժասայլակով տեղաշարժվող ընտրողի քվեարկությունը.
10) հրապարակում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը, արձանագրության մեկ օրինակը փակցնում տեղամասային կենտրոնում.
11) հանձնաժողովի կնիքը, դրոշմակնիքը, գրանցամատյանը, քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրության երկու օրինակները, ընտրական փաստաթղթերի ընդհանուր փաթեթը և քվեատուփը ներկայացնում է տարածքային ընտրական հանձնաժողով.
12) իրականացնում է օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի քարտուղարը՝
1) փոխարինում է Հանձնաժողովի նախագահին նրա հանձնարարությամբ կամ բացակայության ընթացքում.
2) Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է Հանձնաժողովի նախագահին վերապահված որոշակի լիազորություններ.
3) նախապատրաստում է Հանձնաժողովի նիստերը.
4) ստորագրում է Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
5) իրականացնում է օրենսգրքով և սույն կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:
20. Հանձնաժողովի քարտուղարի բացակայության ընթացքում նրա լիազորությունները Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ կարող է կատարել Հանձնաժողովի այլ անդամ:
21. Հանձնաժողովի անդամն իրավունք ունի՝
1) նախապես ծանոթանալու Հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին.
2) ելույթ ունենալու Հանձնաժողովի նիստում.
3) ներկայացնելու առաջարկություններ և պահանջելու, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն.
4) նիստի մասնակիցներին տալու հարցեր, ստանալու պատասխաններ.
5) ծանոթանալու ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին և մյուս փաստաթղթերին.
6) հայտնելու ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր կարծիքը:
22. Հանձնաժողովի անդամը պարտավոր է՝
1) կատարել Հանձնաժողովի նախագահի` իր իրավասության սահմաններում տված հանձնարարությունները.
2) մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին և կատարել իր լիազորությունները.
3) մասնակցել Հանձնաժողովի նիստերին և քվեարկությանը:
ԳԼՈՒԽ 4
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
23. Հանձնաժողովների հերթական նիստերը գումարում են օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետում:
24. Հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրում է Հանձնաժողովի նախագահը` տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով:
25. Նիստին Հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է Հանձնաժողովի գրանցամատյանում, որտեղ յուրաքանչյուրն ստորագրում է իր ազգանվան դիմաց:
26. Նիստերն անցկացվում են տեղամասային կենտրոնում:
27. Նիստերի օրակարգը սահմանված է օրենսգրքով:
28. Քվեարկության նախորդ օրվա նիստում Հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամների, որոնք պարտավոր են այդ օրը` մինչև ժամը 24:00-ն, կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ստորագրել բոլոր քվեաթերթիկները:
29. Քվեարկության օրը Հանձնաժողովն անցկացնում է երկու նիստ`
1) ժամը 7:00-ին, որի ժամանակ Հանձնաժողովը վիճակահանությամբ որոշում է ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման, ինչպես նաև քվեատուփի համար պատասխանատու անդամներին, համապետական ընտրությունների ժամանակ նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկություն անցկացնող առնվազն մեկ անդամին և Հանձնաժողովի անդամների` երկու ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը.
2) քվեարկության ավարտից հետո` ժամը 20:00-ին, որի ժամանակ Հանձնաժողովն սկսում է քվեարկության արդյունքների ամփոփումը:
30. Նիստերին կարող են ներկա լինել`
1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները.
2) միջազգային և տեղական դիտորդները.
3) կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների անդամները.
4) յուրաքանչյուր թեկնածուի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների մեկական վստահված անձ` խորհրդակցական ձայնի իրավունքով.
5) թեկնածուն` միայն տեղամասում քվեարկության արդյունքների ամփոփման նիստին:
31. Հանձնաժողովի անդամները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, դիտորդները, վստահված անձինք վերնազգեստի վրա պարտադիր կարգով տեսանելի ձևով պետք է կրեն նիստում ներկա լինելու իրավունքը հավաստող վկայական:
ԳԼՈՒԽ 5
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ
32. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է Հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա հանձնարարության կամ բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
33. Նիստում հարցերը քննարկվում և գործառույթներն իրականացվում են օրենսգրքով և կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումներով սահմանված հաջորդականությամբ և կարգով:
34. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի իրավազոր նիստում՝ բաց քվեարկությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ` կողմ կամ դեմ:
35. Որոշումն ընդունվում է, եթե կողմ է քվեարկել նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի:
36. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:
37. Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփման նիստի վերջում, բայց ոչ ուշ, քան քվեարկության ավարտից տասը ժամ հետո, ավարտում է տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության կազմումը: Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՔԱՐՏՈՒՂԱՐ |
Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ |