| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հունվարի 29-ին
Պետական գրանցման համարը 3001549 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «28» հունվարի 2015թ. |
N 36-Ն |
ք.Ստեփանակերտ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 30-Ի ԹԻՎ 35/134 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետին, 58-րդ հոդվածի 7-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ
1) քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում քվեաթերթիկները ստորագրող հանձնաժողովի երեք անդամին որոշելու նպատակով, տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը նիստին ներկա հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով իրարից չտարբերվող թերթիկներից երեքի վրա նշում է ընտրության անվանումը, բոլոր թերթիկները ծալում այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամները, այդ թվում հանձնաժողովի նախագահը և քարտուղարը, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ: Քվեաթերթիկները ստորագրում են հանձնաժողովի այն երեք անդամները, որոնց վիճակահանությամբ բաժին է ընկել ընտրության անվանումը պարունակող թերթիկ.
2) միաժամանակ երկու ընտրություն անցկացվելու դեպքում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը թերթիկներից առաջին երեքի վրա նշում է մեկ ընտրության անվանումը, երկրորդ երեքի վրա` մյուս: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ստորագրում է այն ընտրության քվեաթերթիկները, որի անվանումը պարունակող թերթիկը վիճակահանությամբ բաժին է ընկել իրեն.
3) քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում ընտրողների գրանցումն իրականացնող, քվեաթերթիկներ հատկացնող, քվեաթերթիկների կնքման և քվեատուփի համար պատասխանատու անդամներին, իսկ համապետական ընտրությունների դեպքում նաև ստացիոնար բժշկական հաստատությունում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպող անդամներին և տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների` երկու ժամը մեկ պարբերականությամբ գործառույթների հերթափոխը որոշելու նպատակով տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին հավասար թվով (հանձնաժողովի նախագահը և քարտուղարը վիճակահանությանը չեն մասնակցում) իրարից չտարբերվող թերթիկներից՝
ա. մեկի վրա նշում է «ցուցակ-1», իսկ ընտրական տեղամասում 750-ից ավելի ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «ցուցակ-2» բառերը,
բ. մեկի վրա նշում է «քվեաթերթիկ-1», իսկ ընտրական տեղամասում 750-ից ավելի ընտրողի դեպքում՝ հաջորդ թերթիկի վրա` «քվեաթերթիկ-2» բառերը: Ստացիոնար բժշկական հաստատությունում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում երկրորդ թերթիկի վրա նշվում է «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը,
գ. մեկի վրա նշում է «քվեատուփ» բառը,
դ. մեկի վրա նշում է «շրջիկ արկղ» բառերը` ստացիոնար բժշկական հաստատությունում շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու դեպքում, եթե ընտրական տեղամասում ընտրողների թիվը չի գերազանցում 750-ը.
4) բոլոր թերթիկները (նաև նշում չպարունակող) ծալում է այնպես, որ միմյանցից չտարբերվեն և տեղավորում վիճակահանության արկղի մեջ: Հանձնաժողովի անդամները, բացառությամբ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի, վիճակահանության արկղից հանում են մեկական թերթիկ.
5) վեց հերթափոխից յուրաքանչյուրի համար տեղամասային ընտրական հանձնաժողովն իրականացնում է առանձին վիճակահանություն.
6) հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ամեն հերթափոխի ժամանակ իրականացնում է այն գործառույթը, որի անվանումը պարունակող թերթիկը վիճակահանությամբ բաժին է ընկել իրեն, բացառությամբ «շրջիկ արկղ» բառերը բաժին ընկած հանձնաժողովի անդամների` 750 ընտրողը չգերազանցող ընտրական տեղամասի դեպքում, և «քվեաթերթիկ և շրջիկ արկղ» բառերը բաժին ընկած հանձնաժողովի անդամների ընտրական տեղամասում 750-ից ավելի ընտրողի դեպքում` շրջիկ արկղի միջոցով քվեարկություն կազմակերպելու մասով: Ստացիոնար բժշկական հաստատությունում շրջիկ արկղի միջոցով քվեարկությունը կազմակերպվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ սահմանված կարգով.
7) վիճակահանության արկղից հանձնաժողովի անդամները թերթիկները հանում են ազգանունների, իսկ ազգանունները համընկնելու դեպքում՝ անունների (հայրանունների) այբբենական հերթականությամբ.
8) վիճակահանությունների արդյունքները գրառվում են տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 30-ի «Տեղամասային ընտրական հանձնաժողովում վիճակահանություններ անցկացնելու կարգը սահմանելու մասին» թիվ 35/134 որոշումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ |
|
|
ՆԱԽԱԳԱՀ |
Ս.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ |