Համարը 
Թիվ 5/68
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
16.03.2005
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.03.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.03.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 
09.02.2015

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից «22» մարտի 2005թ.

Պետական գրանցման թիվ 403

ԼՂՀ արդարադատության նախարար

_______________ Ռ. Հայրապետյան

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

«16» մարտի 2005թ.

Թիվ 5/68

ք.Ստեփանակերտ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ՝ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով և 113-րդ հոդվածի 4-րդ կետով՝ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ո ր ո շ ո ւ մ է.

Սահմանել Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի նախագահ՝

Ս. Նասիբյան 

 

 

 

Հավելված

ԼՂՀ ԿԸՀ 2005թ.

մարտի 16-ի

թիվ 5/68 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում ձայների հավասարության դեպքում վիճակահանություն անցկացնելու

 

1. Սույնով սահմանվում է Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված թեկնածուների ընտրության արդյունքում հաղթող թեկնածուների ձայների հավասարության դեպքում վիճակահանությամբ մանդատների բախշման կարգը:

2. Մանդատների բախշման վիճակահանությունը կատարվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստում, որին կարող են ներկա գտնվել հավասար ձայներ ստացած Ազգային ժողովի պատգամավոր առաջադրված թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք, դիտորդներ, լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

3. Հավասար թվով առավելագույն «կողմ» ձայներ ստացած թեկնածուների թվին համապատասխան պատրաստվում են վիճակահանության միատեսակ թերթիկներ: Հանձնաժողովի քարտուղարի կողմից մեկ թերթիկի վրա լրացվում է «ընտրված է», իսկ մնացած թերթիկների վրա «ընտրված չէ» բառերը: Թերթիկները ծալվում են քառապատիկ, այնպես, որ նշումը չերևա և գցվում վիճակահանության արկղի մեջ:

4. Թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները թեկնածուների ազգանունների այբբենական հաջորդականությամբ արկղից վերցնում են ծալված թերթիկը, բարձրաձայն կարդում թերթիկի վրա գրված բառը և փոխանցում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին:

5. Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը վիճակահանության արդյունքում հանել է «ընտրված է» նշումով թերթիկը:

6. Վիճակահանության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որի հիման վրա ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ընդունում է որոշում Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններում Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու մասին:

 

 

ԼՂՀ կենտրոնական ընտրական

հանձնաժողովի քարտուղար՝

Ռ. Նազարյան